Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Դիմել ծրագրին

  • Դուք ապրում եք Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախում կամ Ջավախքի համայնքներից մեկու՞մ:
  • Դուք ունեք հետաքրքիր և իրատեսական բիզնես գաղափա՞ր:
  • Ցանկանում եք զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները և հիմնել Ձեր բիզնեսը Ձեր իսկ համայնքու՞մ:

Եթե Ձեր պատասխանը ԱՅՈ-է, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի առաջարկած հնարավորությունները հենց Ձեզ համար են:

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նպատակն է նպաստել ՀաIMG_7363յաստանի գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը չափահաս բնակչության շարունակական կրթության, նրանց մոտ ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման միջոցով:

Թրփանճեան ծրագիրը  տնտեսական հնարավորություններ է տրամադրում գյուղական համայնքների բնակչությանը հետևյալի միջոցով՝

  • Ձեռնարկատիրական կրթություն
  • Ֆինանսական աջակցություն

Թրփանճեան ծրագիրը իր ներկայությունն է ապահովում հետևյալ տարածքներում

  • ՀՀ երեք մարզերում՝ Շիրակ, Տավուշ, Վայոց Ձոր
  • Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում
  • Ջավախքում, Վրաստանի Հանրապետություն

 

 

 

Ովքեր կարող են դիմել ծրագրին

Յուրաքանչյուրը, ով ցանկանում է բիզնես հիմնել ՀՀ վերը նշված մարզերում, Արցախում կամ Ջավախքում կարող է դիմել ծրագրին, եթե՝

  • Ունեք իրատեսական բիզնես գաղափար
  • Ունեք պատրաստակամություն մասնակցելու Ծրագրի կողմից կազմակերպվող դասընթացներին և զարգացնելու ձեռնարկատիրական կարողությունները
  • Մտադիր եք իրագործել Ձեր իսկ բիզնես գաղափարը
  • Մտադիր եք հիմնել բիզնես վերը նշված տարածքներից մեկում
  • Վստահ եք, որբ Ձեր բիզնեսը կստեղծի աշխատատեղեր և կնպաստի Ձեր համայնքի զարգացմանը

Սահմանափակումներ

  • Բիզնեսը չի կարող հիմնադրվել մարզկենտրոնում
  • Բիզնեսը չպետք է ընդգրկի գյուղատնտեսության՝ անասնապահության և հողագործության ոլորտները

 

 

Mushegh Hunanyan

Դիմելու ընթացակարգը

  1. Այցելեք Թրփանճեան ծրագրի մարզային գրասենյակ մեր աշխատասեր և բարեհամբյուր անձնակազմի հետ ծանոթանալու համար:
  2. Լրացրեք դիմումը և հանձնեք գրասենյակ:
  3. Եթե Ձեր բիզնես գաղափարը իրատեսական է, Ձեզ հետ կկապվեն և կհրավիրեն մասնակցելու մեկ ամիս տևողությամբ դասընթացների ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու, և կամ դրանք զարգացնելու համար:
  4. Դասընթացը ավարտելուց հետո, դուք կներկայացնեք Ձեր բիզնես ծրագիրը ժյուրիին, որը ներառում է կոմերցիոն բանկերի վարկային մասնագետներ, գյուղական համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և Թրփանճեան ծրագրի մարզային անձնակազմ:
  5. Ժյուրիի կողմից լավագույն գնահատականի արժանացած ծրագրերը երաշխավորվում են վարկավորման Թրփանճեան ծրագրի հետ համագործակցող բանկերի միջոցով, 6% տարեկան տոկոսադրույքով:

Բիզնեսը հիմնադրելուց հետո դուք դառնում եք Թրփանճեան ծրագրի գործընկերը, ինչը նշանակում է, որ այն մշտապես հետևում է Ձեր բիզնեսի զարգացմանը, և եթե կարիք է լինում, Ծրագրի մարզային անձնակազմը տրամադրում է անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն:

TRDP Newsletter