Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիր

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում գործում է «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» նորարարական ծրագիրը:

Ծրագրի նպատակը   Poster_EIH

  • Գյուղական համայնքներում առողջապահության ոլորտում նոր մասնավոր կենտրոններ ստեղծելու կամ գործող կենտրոնն ընդլայնելու հնարավորություն ընձեռել
  • Գյուղական համայնքներում որակյալ բուժօգնություն ստանալու հասանելիությունը բարձրացնել:

Ովքե՞ր կարող են դիմել

  • Բժիշկներ
  • Կլինիկական օրդինատուրայի ուսանողներ
  • Առողջապահության ոլորտի այլ մասնագետներ
  • Առողջապահական ծառայություններ տրամադրող կամ տրամադրել ցանկացող անհատներ

Ծրագրի առավելությունները

  • Սեփական առողջապահական կենտրոն ունենալու հնարավորություն
  • Հեռավոր և սահմանային գյուղերի դիմորդների համար լրացուցիչ աջակցություն ստանալու հնարավորություն
  • Շարունակական մասնագիտական օգնություն և խորհրդատվություն
  • Տարեկան 6% տոկոսադրույքով վարկ ստանալու հնարավորություն

Դիմելու ընթացակարգը

  • Այցելեք Թրփանճեան ծրագրի ցանկացած գրասենյակ
  • Լրացրեք հայտը և ուղարկեք գրասենյակի աշխատակցին 
  • Եթե Ձեր բիզնես գաղափարն իրատեսական է, ապա Ձեզ կհրավիրեն մասնակցելու ձեռներեցության և բուժծառայությունների որակի ապահովման դասընթացների*
  • Դասընթացներն ավարտելուց հետո, դուք գնահատող հանձնաժողովին կներկայացնեք Ձեր բիզնես և որակի ապահովման ծրագրերը
  • Գնահատող հանձնաժողովի կողմից լավագույն գնահատականի արժանացած ծրագրերը վարկավորում և մասնագիտական աջակցություն կստանան

*Դասընթացներն անցկացվում են անվճար հիմունքներով

TRDP Newsletter