Մեր մասին

 

Ծրագրի Առաքելությունը

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության, ինչպես նաև Ջավախքի (Վրաստան) համայնքների բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ գյուղական համայնքների զարգացումը խրախուսելու, աշխատատեղեր ստեղծելու և համայնքներում կյանքը բարելավելու համար:

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ համայնքների մի շարք բնակիչներ հիմնել են տարատեսակ բիզնես ձեռնարկություններ՝ ավտոտեխսպասարկման կենտրոններ, հացի, պանրի արտադրամասեր, մանրածախ առևտրի կենտրոններ և այլն: Ծրագիրը իր դրական ազդեցությունն է ունենում ոչ միայն համայնքների տնտեսական զարգացման վրա, այլև գյուղական համայնքների բնակիչների աշխարհայացքի փոփոխության գործում:

 

Ինչպես սկսվեց ամեն ինչ

G.Turpanjian2006թ.-ին երկար տարիների փորձ ունեցող բարեգործ և միջազգային բարերար Ջերալդ Թրփանճեանը 5 մլն. ԱՄՆ դոլար նվիրաբերեց Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀԱՀ) գյուղական համայնքներում տնտեսական զարգացումը խրախուսելու համար: Արդյունքում ստեղծվեց Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը համայնքների առկա և ապագա գործարարներին կրթություն և աջակցություն տրամադրելու համար:

ՀԱՀ աշխատակազմից և դասախոսական կազմից ձևավորվեց Ծրագրի գործադիր խորհուրդը ՀԱՀ նախկին պատվավոր նախագահ դոկտոր Հարություն Արմենյանի գլխավորությամբ: Խորհուրդը աստիճանաբար մշակեց համայնքների ձեռնարկատերերին տրամադրվող դասընթացների, ֆինանսական և խորհրդատվական աջակցության ընթացիկ մոտեցումը: Ծրագրի գրասենյակներ բացվեցին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Ծրագրի առաջին գրասենյակը հիմնադրվեց Գյումրիում, Շիրակի մարզ 2006թ.-ին: 2007թ.-ին Ծրագիրը արդեն գրասենյակներ ուներ Ստեփանակերտում, ԼՂՀ, և Իջևանում, Տավուշի մարզ: 2010թ.-ի հունիսին Ծրագիրը իր գրասենյակն է բացել Ջավախքում, Վրաստանի Հանրապետություն: 2015թ.-ին Թրփանճեան ծրագրի գրասենյակն է բացվել նաև Եղեգնաձորում, Վայոց Ձորի մարզ: Ծրագիրը սկզբնական շրջանում նաև դրամաշնորհներ է տրամադրել ԼՂՀ-ում զբոսաշրջությունը խթանելու համար:

 

Ծրագիրը

11Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագիր Հայաստանում եզակի է: Ծրագիրը կրթություն, ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրում իր շահառուներին:

ՀԱՀ հատուկ դասընթացների բաժինը համալսարանի Բիզնես և կառավարում ֆակուլտետի աջակցությամբ ստեղծել է ընթացիկ դասընթացը, որը ֆինանսական կառավարման, մարքեթինգային, ինչպես նաև բիզնես ծրագիր կազմելու գիտելիքներ և հմտություններ է տալիս Ծրագրի շահառուներին: Դասընթացի ավարտին շահառուները կազմում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը: Այս դասընթացները մեկ հարկի տակ համախմբում են ընդհանուր հետաքրքրություններ և նպատակներ ունեցող շահառուների՝ նրանց համար ստեղծելով կապեր հաստատելու հնարավորություններ և  նպաստելով համայնքային պատկանելիության գիտակցության ձևավորմանը: ՀԱՀ-Թրփանճեան ծրագրի գոյությունը և դրա շահառուների կողմից ստեղծված ձեռնարկությունների գրանցած հաջողությունները զգալիորեն նպաստում են գյուղերի բնակիչների շրջանում լավատեսական մոտեցման ամրապնդմանը:

IMG_1117

Գործարարության ոլորտում գործնական կրթությունից զատ, ծրագրի շահառուներին առաջարկվում է նաև ֆինանսական աջակցություն՝ բանկերից վարկեր ստանալու հարցում: Գյուղական համայնքների բնակիչների համար վարկ ձեռք բերելը հատկապես դժվար է, քանի որ տոկոսադրույքը հիմնականում չափազանց բարձր է՝ 20-ից 40%: ՀԱՀ-Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի երաշխավորման շնորհիվ՝ շահառուները կարողանում են ծրագրի գործընկեր բանկերից վարկ ստանալ ընդամենը 6% դրույքով:

Վարկը ստանալուց հետո ևս, ծրագրի համայնքային գրասենյակների մասնագետները շարունակում են խորհրդատվությամբ ուղղորդել շահառուներին և շարունակաբար մշտադիտարկել ձեռնարկությունների գործունեությունը՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն:

 

Մեր Թիմը

 

Գործադիր խորհուրդ
Դոկտոր Հարություն Արմենյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին պատվավոր նախագահ
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ

gevorg_goyunyan Գևորգ Գոյունյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսական գծով փոխնախագահ

   
Անձնակազմ

Մարզային գործունեությունը համակարգող                

 տնօրեն՝ Զորայր Կիրակոսյան         

                                    

 Շիրակ
Ծրագրի ղեկավար՝  Արթուր Լալայան
Kristina Serobyan Ծրագիր օգնական՝  Քրիստինա Սերոբյան
Տավուշ
Ծրագրի ղեկավար՝  Սոս Վարդումյան
Ծրագրի օգնական՝ Լիա Ամիրաղյան
Վայոց ձոր
Նարինե Բաբայան՝ Ծրագրի զեկավար
Ani  Ծրագրի օգնական՝  Անի Բաբայան
Արցախի Հանրապետություն
Ծրագրի մենեջեր՝  Լիլիթ Ղազարյան
Ծրագրի օգնական՝ Մարիա Մինասյան
 

 

Ջավախք, Վրաստան
Narine Ծրագրի ղեկավար՝  Նարինե Գինոսյան
Ծրագրի համակարգող՝  Հմայակ Գրիգորյան
Խորհրդատուներ
Դոկտոր Արտակ Համբարյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս