Blog

,

ՀՀ վարչապետը  «Մարզի Կին Բարերար» տիտղոսը հանձնեց Թրփանճեան ծրագրի շահառուին

Մայիս 4, 2012

2012թ.-ի ապրիլի 6-ին, Արամ Խաչատրյանի անվան թանգարանում տեղի ունեցավ Կանանց Խորհրդի նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց բոլոր կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Հանդիպման ժամանակ տարբեր անվանակարգերով պատվոգրեր շնորհվեցին կանանց Տիգրան Սարգսյանի կողմից: Մրցույթին մասնակցում էին 64 կին գործարարներ ամբողջ Հայաստանից: Լավագույն գործարար կանայք արժանացան պատվոգրերի տարբեր անվանակարգերում:

«Մարզի բարերար» անվանակարգում հինգ առաջադրված կանանցից Թրփանճեան ծրագրի շահառու Անուշ Ծատուրյանին շնորհվեց «Տավուշի մարզի բարերար» կոչումը և պատվոգիրը: Անուշ Ծատուրյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում  գործող կարի արտադրամասի սեփականատերն է: Արտադրամասը սկսել է գործել, երբ ընդամենը 1 աշխատող ուներ, սակայն այժմ Անուշ Ծատուրյանի կարի արտադրամասում աշխատում են 10-ից ավելի համայնքի բնակիչներ: Արտադրամասում ստեղծվում են տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում սավաններ, հագուստ, սփռոցներ, վարագույրներ և այլն:

Այս պատվոգիրը յուրահատուկ նշանակություն ունի տկն. Ծատուրյանի համար, քանի որ Թրփանճեան ծրագիրն էր, որ նրան ընդգրկեց մի շարք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, որի արդյունքում տկն. Ծատուրյանի դարձավ մարզի համար առաջին կին գործարարը: Ծրագրի կողմից խրախուսվելով՝ տկն. Ծատուրյանը սկսեց մասնակցել սոցիալական պատասխանատվության ծրագրերի. հատուկ նվերներ պատրաստեց հղի կանանց համար, սավաններ սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների համար և այլն:

Հանդիպման վերջում վարչապետը կրկին շնորհավորեց բոլորին և հույս հայտնեց, որ հետագայում էլ հայ կանայք միշտ կունենան իրենց արժանի տեղը հասարակությունում: