Blog

,

«Հրապարակում» հաղորդաշարը պատմում է Թրփանճեան ծրագրի շահառուի մասին

Մայիս 24, 2012

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հրապարակում» հաղորդաշարը պատրաստել էր վավերագրական ֆիլմ հաջողակ կին ձեռներեցների մասին, ում վերջերս շնորհվել են պատվոգրեր Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից: Նրանց շարքում է նաև Թրփանճեան ծրագրի շահառուներից մեկը՝ Անուշ Ծատուրյանը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից:

Անուշ Ծատուրյանը Թրփանճեան ծրագրի առաջին շահառուներից է, ով  քաջություն, վճռականություն և հեռատեսություն ցուցաբերեց և որոշեց բացել իր կարի արտադրամասը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Նա նորարարական մոտեցում է ցուցաբերում իր բիզնեսում, մասնավորապես օգտագործում է նոր տեխնոլոգիաներ: Թրփանճեան ծրագրի աջակցության շնորհիվ՝  տկն. Ծատուրյանը գնեց ժամանակակից սարքավորումներ և կարի մեքենաներ, ինչն էլ ապահովեց արտադրանքի թե՛որակի, և թե՛ ծավալի կտրուկ աճ:

Տկն. Ծատուրյանը նաև շատ հաճախ և մեծ պատրաստակամությամբ մասնակցում է Թրփանճեան ծրագրի կողմից կազմակերպվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի: Այս միջոցառումների մասնակցության արդյունքում, ինչպես նաև շարունակաբար իր եկամուտից  կարիքավոր մարդկանց բաժին հատկացնելու շնորհիվ՝ վերջերս Կանանց խորհրդի հանդիպման ժամանակ, մի շարք մասնակիցներից Անուշ Ծատուրյանը արժանացավ Տավուշի մարզի բարեգործ կին պատվոգրին և կոչմանը:

Վավերագրական ֆիլմը դիտելու համար հետևեք հղմանը:

http://www.gov.am/am/hraparakum/item/281/