Blog

,

Վարազդատ Արզումանյանի  Լուսա/տեսանկարահանման ստուդիայի բացումը Ջավախքում

Դեկտեմբեր 8, 2012

2012թ.-ի դեկտեմբերի 8-ին Վրաստանում Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքում Վարազդատ Արզումանյանը, Թրճանճեան ծրագրի թիմի հետ համատեղ, իրականացրեց իր լուսա/տեսանկարահանման ստուդիայի բացումը: Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան ծրագրի աջակցությամբ պրն. Արզումանյանը վերանորոգեց և վերակահավորեց իր ստուդիան, ինչպես նաև գնեց նոր սարքավորումներ մատուցվող ծառայությունները ընդլայնելու համար: Վերակազմավորված բիզնեսը կներգրավի նոր հաճախորդներ՝ ապահովելով ծառայությունների ավելի մեծ բազմազանություն ցածր գներով:

Միջոցառումը ուներ ավելի քան 40 հյուր, այդ թվում տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, Թրփանճեան ծրագրի այլ շահառուներ և Նինոծմինդայի այլ բնակիչներ: Ծրագրի շահառուները շնորհավորեցին պրն. Արզումանյանին և իրենց հենտաքրքվածությունն արտահայտեցին հետագա համագործակցության համար: Պրն. Արզումանյանի լուսա/տեսանկարահանման ստուդիան միակն է համայնքում, որը լուսա/տեսանկարահանման այդքան բազմազան ծառայություններ է առաջարկում:

Բիզնեսի բացման արարողության ժամանակ պրն. Արզումանյանը իր երախտագիտությունը հայտնեց Թրփանճեան ծրագրի Ջավախքի թիմին իրենց աջակցության և խորհրդատվությունների համար: Նա ընդգծեց, որ Ծրագրի դասընթացների արդյունքում իր ձեռք բերած հմտությունները մարքեթինգի, ֆինանսների և բիզնես պլանի նախագծման ոլորտներում մեծապես նպաստեցին իր բիզնեսի զարգացմանը: