Blog

,

12-րդ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը Տավուշի սահմանամերձ Այգեձոր գյուղում

Դեկտեմբեր 22, 2012

2012թ.-ի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի սահամանամերձ Այգեձոր գյուղում Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան ծրագիրը կազմակերպել է իր թվով 12-րդ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը: Մոտ 150 հյուրեր մասնակցում էին միջոցառմանը, այդ թվում Թրփանճեան ծրագրի շահառուները, Տավուշի մարզի տարածքային կառավարման բաժնի ղեկավարը, ինչպես նաև Այգեձորի բնակիչները:

Ծրագիրը ի կատար է ածվել «Focus on Children Now» ՀԿ-ի նվիրատվության շնորհիվ: Ծրագիրը իրականացրել է Այգեձորի մարկապարտեզի վերանորոգումը, վերակահավորումը, ինչպես նաև նոր նյութեր է տրամադրել մանկապարտեզին: Մահճակալները և դրանց սավանները պատրաստվել են Թրփանճեան ծրագրի շահառուներ Անուշ Ծատուրյանի և Հենրիկ Բադալյանի կողմից: Նոր մանկապարտեզը մի միջավայր է Այգեձոր գյուղի երեխաների հուզական, մտավոր, հասարակական և ստեղծագործական զարգացումը խթանելու համար:

Ձմեռ պապիկի և Ձյունանուշի ուղեկցությամբ Թրփանճեան ծրագրի թիմը այցելեց Այգեձորի և Չինարիի մանկապարտեզներ և նվերներ բաժանեց երեխաներին: Երեխաները անչափ ուրախացել էին Ձմեռ պապիկի այցելությունից: Նրանք երգեցին սուրբ ծննդյան երգեր և արտասանեցին ոտանավորներ հյուրերի համար:

«Արմենիա» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները լուսաբանեցին միջոցառումը: Կարղ եք դիտել լուսաբանումը հետևելով հղմանը:

https://www.youtube.com/watch?v=YdGJ4QoIH1g