Blog

,

Հովհաննես Տարզյանի մթերային խանութի բացումը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում

Դեկտեմբեր 27, 2012

Դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ժապավեն կտրելու արարողությամբ ձեռնարկատեր Հովհաննես Տարզյանը, Թրփանճեան ծրագրի թիմի հետ համատեղ իրականացրել է իր նորաստեղծ մթերային խանութի բացումը: Պրն. Տարզյանը, ավարտելով Թրփանճեան ծրագրի դասընթացների փուլը և ստանալով վարկը, Թրփանճեան ծրագրի թիմի աջակցությամբ հաջողությամբ իրականացրել է իր բիզնես ծրագիրը:

Պրն. Տարզյանի խանութը ժամանակակից և լավ սարքավորված մթերային խանութ է: Այն լավագույնս կծառայի համայնքի կարիքներին: Բացման արարողության հյուրերի շարքում էին նաև ՀայԲիզնեսԲանկի ներկայացուցիչը, Պեմզաշեն գյուղի համայնքապետ պրն. Անան Ոսկանյանը, ներկայացուցիչներ գյուղապետարանից, Թրփանճեան ծրագրի շահառուներ և այլոք: Պեմզաշեն գյուղի քահանան օծեց նոր խանութը:

Հյուրերն իրենց հիացմունքն արտահայտեցին խանութում առկա ժամանակակից անվտանգության և սանիտարական պայմանների հետ կապված: Պրն. Անան Ոսկանյանը նշեց, որ այս խանութը որպես օրինակ կծառայի համայնքի այլ բիզնեսների համար և կբարելավի համայնքի բիզնես միջավայրը:

Պրն. Տարզյանը շնորհակալություն հայտնեց Թրփանճեան ծրագրի թիմին իրենց տաժանակիր աշխատանքի համար, որի արդյունքում իր բիզնես գաղափարը զարգացավ և դարձավ իրականություն: Պրն. Տարզյանը նպատակ ունի երկրորդ անգամ դիմելու Ծրագրի աջակցությանը խանութը մեծացնելու և նոր ապրանքներ ընդգրկելու համար: