Blog

,

«Երջանիկ Մեղրի Օր» մարքեթինգային միջոցառումը Գյումրիում

Հուլիս 29, 2013

Երկրորդ «Երջանիկ Մեղրի Օր» մարքեթինգային միջոցառումը տեղի ունեցավ Թրփանճեան ծրագրի Գյումրիի գրասենյակում հուլիսի 24-ին: Միջոցառմանը ներկա էին մոտ 150 մասնակից, այդ թվում հյուրեր Շիրակի մարզպետարանից, միջազգային կազմակերպություններից, ՀԿ-ներից, մասնավոր կազմակերպություններից, ինչպես նաև Թրփանճեան ծրագրի շահառուները, ծրագրի գործընկեր բանկերի ներկայացուցիչները և ԶԼՄ-ները:

Միջոցառման նպատակը օգնելն էր Ծրագրի մեղվապահ շահառուներին ճանապարհ հարթել դեպի մեղրի արտադրության շուկա և բաշխման ցանցեր իրենց արտադրանքը վաճառելու և խթանելու համար: Միջոցառման ընթացքում մեր շահառուները ներկայացրեցին մեղրի արտադրության իրենց նորարարական և ոգևորիչ գաղափարները: Շահառուներից մեկը՝ պրն. Սամվել Ավետիսյանը ներկայացրեց մեղրամոմի նոր տեսակ-խեժի խառնուրդ, որը մեղուները հավաքում են ծառերի բողբոջներից կամ այլ բուսական աղբյուրներից: Ասում են՝ այն շատ օգտակար է առողջությանը:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսել և գնել թե՛ մեղր, և թե՛ մեղրամոմ: Ցուցադրվեց, թե որքան մաքուր է մեր շահառուների արտադրած մեղրը: Հյուրերը համտեսեցին մեղրը հացով և կարագով, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել հատուկ միջոցառման համար պատրաստված մեղրի տորթը:

Միջոցառման հաջողությունը ցույց տվեց Թրփանճեան ծրագրի աճող և կարևոր դերը Հայաստանի գյուղական համայնքների զարգացման և մարզում ձեռնարկատիրության խթանման գործում:

Միջոցառումը լուսաբանվել է երկու հայտնի հեռուստաալիքներով՝ «Շանթ» և «Ցայգ»: «Հինգշաբթի» թերթն, ինչպես նաև «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը նույնպես լուսաբանել են միջոցառումը: