Blog

,

Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրի շահառուն կազմակերպել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիր

Երկու տարի առաջ մեկնարկեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագիրը գյուղական համայնքների երիտասարդության շրջանում նորարարությունը և ձեռնարկատիրությունը զարգացնելու նպատակով: Թրփանճեան ծրագրի աջակցության և ուղորդման շնորհիվ` երիտասարդ ձեռնարկատերերը հիմնեցին բիզնեսներ ծրագրի թիրախ չորս համայնքներում էլ:

Այս երիտասարդ ձեռներեցներից մեկը Արտյոմ Սարգսյանն էր: Նա Թրփանճեան ծրագրի մասին առաջին անգամ լսել էր, երբ դեռ ուսանող էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, որտեղ ուսանում էր բիզնես կառավարում և տնտեսագիտություն: Իր երկու դասընկերների հետ Արտյոմը որոշեց դիմել Ամերիկյան համալսարանի Թրփանճեան ծրագրին իր փոքրիկ մեղվաբուծական բիզնեսը ընդլայնելու համար:

Թրփանճեան ծրագրի դասընթացների արդյունքում նա ձեռք բերեց անհրաժեշտ հմտությունները իր բիզնեսը կառավարելու և զարգացնելու համար: Ծրագրի թիմի գովազդային մարքեթինգի օգնությամբ Արտյոմը կարողացավ մեղրի արտադրության շուկայական նոր մասնաբաժին ձեռք բերել Շիրակում:

Պրն. Սարգսյանը որոշեց մի կողմ դնել իր տարեկան մեղրի պաշարի մի մասը և այն նվիրաբերել շատ երեխաներ ունեցող կարիքավոր ընտանիքներ: Նա համայնքի եկեղեցուց վերցրեց բոլոր կարիքավոր ընտանիքների տվյալները և խնդրեց Թրփանճեան ծրագրի թիմին  իրեն օգնել մի փոքրիկ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիր իրականացնելու գործում՝ մեղրը աղքատ ընտանիքներին բաժանելու գործում: Պրն. Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր բիզնես պետք է գիտակցի սոցիալական պատասխանատվություն և իր եկամուտների մի մասը նվիրաբերի կարիքավոր ընտանիքներին: