Blog

,

Ալվարդ Գրիգորյանի մանրածախ առևտրի կենտրոնի բացումը Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում

Հուլիս 2, 2014

Հունիսի 30-ին Թրփանճեան ծրագիրը տոնեց Ալվարդ Գրիգորյանի սննդամթերքի և կենցաղային ապրանքների նորաստեղծ խանութի պաշտոնական բացումը ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությամբ:

Հովտաշեն գյուղից, ինչպես նաև շրջակա այլ համայնքներից շատ շատերը, այդ թվում Թրփանճեան ծրագրի աշխատակազմը, շահառուները և դիմորդները հրավիրված էին մասնակցելու բացման արարողությանը:

Թրփանճեան ծրագրի օգնության և աջակցության շնորհիվ՝ տկն. Գրիգորյանը ստեղծել է հաճելի և բարեկամական միջավայր՝ իր բիզնես տարածքում ապահովելով մաքրության և հիգիենայի բարձր չափանիշներ:

Խանութի բացման արարողության ընթացքում կազմակերպվել է Թրփանճեան ծրագրի այլ շահառուների ապրանքների ցուցադրություն: Այս ցուցադրությունը ոչ ծախսատար և շատ արդյունավետ միջոց էր շահառուների համար ներկայացնելու իրենց ապրանքները, նոր հաճախորդներ  ձեռք բերելու, նոր կապեր հաստատելու և ծրագրի դիմորդներին  և տեղի բնակիչներին ոգևորելու համար:

Այս նորաստեղծ խանութը միակն է համայնքում, և այդ իսկ պատճառով դրա բացումը մի մեծ տոն էր համայնքի բնակիչների համար: Բնակիչները այլևս ստիպված չեն մեկնել այլ գյուղեր տարրական իրեր գնելու համար:

Տկն. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Թրփանճեան ծրագրի թիմին իրենց տաժանակիր աշխատանքի համար, որի արդյունքում իր բիզնես գաղափարը զարգացավ և դարձավ իրականություն: Ծրագրի շարունակական աջակցության արդյունքում տկն. Գրիգորյանի բիզնեսը կընդլայնվի դեպի նոր շուկաներ և հնարավորություններ: