Blog

,

Դալի Աղդգոմելաձեի Մանրածախ առևտրի կենտրոնի բացումը Ջավախքում

Մարտ 23, 2015

Մարտի 23-ին Թրփանճեան ծրագրի ևս մեկ շահառու Դալի Աղդգոմելաձեն Ծրագրի թիմի հետ համատեղ իրականացրեց իր մանրածախ առևտրի կենտրոնի բացումը Վրաստանի Ջավախքի շրջանի Ախլքալաք քաղաքում ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությամբ: Բազմաթիվ հյուրեր էին եկել բացման արարողությանը, այդ թվում համայնքի բնակիչները, Թրփանճեան ծրագրի այլ շահառուներ և նոր դիմորդներ:

Տկն. Աղդգոմելաձեի բիզնեսի բացումը նաև ծառայեց որպես կապեր հաստատելու և մարքեթինգային միջոցառում Ծրագրի այլ շահառուների համար: Շահառուներից ոմանք քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

Թրփանճեան ծրագրի օգնության և աջակցության շնորհիվ՝ տկն. Աղդգոմելաձեն կարողացավ հիմնել լավ կահավորված և կազմակերպված մանրածախ առևտրի կենտրոն, միևնույն ժամանակ իր բիզնես տարածքում ապահովելով մաքրության և հիգիենայի բարձր չափանիշներ: