Blog

,

Ծառատունկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 12-ին Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի  շահառուներից Կամո Համբարյանը (Ձկնաբուծարան, հանգստի գոտի) Թրփանճեան ծրագրի Գյումրու գրասենյակի ղեկավար Զորայր Կիրակոսյանի աջակցությամբ Բազում գյուղի իր բիզնեսի տարածքում կազմակերպել էր ծառատունկ Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ: Ավելի քան 100 համայնքի բնակիչ միացավ պրն. Համբարյանին և 500 ծառ տնկեց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս միջոցառումը նպաստեց համայնքի նվիրաբերության ամրապնդմանը գյուղացիների շրջանում: