Կաթիլային ոռոգման համակարգեր
Օգտագործվում է՝ Կաթիլային ոռոգումը զգալիորեն խթանում է գյուղատնտեսական արտադրության ծավալների մեծացումը
Կաթիլային ոռոգման համակարգը կարող է օգտագործվել ՝
- Բոլոր տեսակի մրգատու այգիների համար (խաղող, սեխ, ձմերուկ և այլն),
- Բոլոր տեսակի բույսերի (բամբակ, արևածաղիկ, և այլն) և ծաղիկների աճեցման համար
- Բոլոր տեսակի բանջարեղենների աճեցման համար (վարունգ, սմբուկ, լոբի, կարտոֆիլ, պղպեղ, և այլն)
- Հատկապես ջերմոցներում, որտեղ կաթիլային համակարգը թույլ կտա իրագործել կայուն, տարիների ընթացքում խնդիր չհարուցող ոռոգում:
Բիզնես գաղափարը:
Այս բիզնեսի իմաստը կայանում է կաթիլային ոռոգման համակարգերի վաճառքի սրահներ կամ տեղեկատվական կենտրոններ ստեղծելու մեջ:
Տեխնոլոգիան:
Ամենակարևոր բաղադրիչը համապատասխան ջրող պլաստիկ խողովակների, ծորակների, փականների, վերահսկող և տարածող/ցրող համակարգերի ձեռք բերումն է
Անհրաժեշտ ներդրումներ: Կաթիլային ոռոգման համակարգի բաղադրիչների վրա ծախսվող գումարը
Բիզնեսի յուրահատկությունը: Մինչ բիզնեսի սկսելը, որոշակի հանգամանքներ պետք է ուսումնասիրվեն շահառուի կողմից՝
- Գտնել համապատասխան տարածք՝ խանութ բացելու համար կամ առկա խանութում փոքր մասնագիտացված բաժին բացելու համար
- Տեղակայումը և աշխատեցնելը
- Տեղական շուկայում արտադրանքի տարածումը