Blog

,

Այրում քաղաքում շուտով կբացվի Թրփանճեան ծրագրի շահառու Արշակ Էվինյանի աքսեսուարների խանութը

IMG_20151026_132934Պրն. Արշակ Էվինյանը, ով դիմել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին իր ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու համար, ստացել է ծրագրի կողմից տրվող ֆինանսական աջակցությունը և շուտով կբացի իր աքսեսուարների խանութը իր հայրենի Այրում քաղաքում, Տավուշի մարզ: Կառուցապատման աշխատանքները արդեն ավարտման փուլում են, և խանութը իր դռները կբացի ընդամենը մի քանի շաբաթից:IMG_20151026_132753

Պրն. Էվինյանը իր բիզնեսի զարգացումների մասին պատմել է ծրագրի ղեկավար դոկտոր Հարություն Արմենյանին և ծրագրի անձնակազմին, ովքեր այցելության էին եկել: Պրն. Էվինյանը արդեն իսկ ավարտել է հատակի, պատերի, երկրորդ հարկի և տանիքի կառուցապատումը, ինպես նաև տեղադրել է պատուհանները և դռները: Ըստ շահառուի՝ խանութը կսկսի աշխատել մի քանի շաբաթից:

IMG_20151026_132344Կառուցման հիմնական նպատակը հաճախորդների համար հարմարավետ և ապահով խանութի ստեղծումն է, որտեղից Արյումի և շրջակա համայնքների բնակիչները կկարողանան գնել տարատեսակ զարդեր (ոսկի, արծաթ), ինչպես նաև հագուստ: Պրն. Էվինյանի խանութը 4 նոր աշխատատեղ կստեղծի Այրումում:

Պրն. Էվինյանը իր երախտագիտությունը հայտնեց Թրփանճեան ծրագրի թիմին իրեն աջակցելու համար:

Եկե՛ք հաջողություն մաղթենք մեր շահառուին իր խիզախ գործում: