Blog

,

Թրփանճեան ծրագրի շահառուն հիմնեց իր ավտոլվացման բիզնեսը Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում

FullSizeRenderԴեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառու պրն. Վահագն Թորոսյանի բիզնեսի պաշտոնական բացումը: Պրն. Թորոսյանի ավտոլվացման բիզնեսի բացման արարողությունը վերածվեց իսկական տոնի Նոր կյանք համայնքի բնակիչների համար: Բազմաթիվ հյուրեր՝ այդ թվում Նոր կյանք գյուղից և հարակից համայնքներից ներկա էին բացման արարողությանը:

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ պրն. Թորոսյանը ձեռք է բերել ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, ստացել է բիզնես վարկ և հաջողությամբ հիմնել է իր բիզնեսը:

Պրն. Թորոսյանի ավտոլվացման կետը գտնվում է Արթիկ-Գյումրի մայրուղու վրա: Բիզնեսի թիրախային համայնքները Նոր կյանք գյուղն է, Արթիկ քաղաքը, ինչպես նաև հարակից այլ համայնքները: Պրն. Թորոսյանի բիզնեսը օգտագործում է նորարարական, ժամանակակից մոտեցումներ մրցունակ լինելու համար. պրն. Թորոսյանի ավտոլվացման կետում հաճախորդները կարող են լվալ իրենց մեքենաները ինքնուրույն՝ ծառայության համար վճարելով չնչին գումար: Բիզնեսը երկու նոր աշխատատեղ է ստեղծել Նոր կյանք համայնքում:

 

IMG_2169 IMG_2153 IMG_2212

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը իր մարզային գրասենյակներում: