Blog

,

Թրփանճեան ծրագրի ևս մի շահառու իր բիզնեսը հիմնեց Տավուշի մարզում

Evinyan official opening (4)Փետրվարի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառու պրն. Արշակ Էվինյանի բիզնեսի պաշտոնական բացումը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ: Բազմաթիվ հյուրեր Այրումից, հարակից համայնքներից, ինչպես նաև Թրփանճեան ծրագրի այլ շահառուներ ներկա էին բացման արարողությանը:

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ պրն. Էվինյանը ձեռք է բերել ձեռնարկատիրական հմտություններ, ստացել է ֆինանսական աջակցություն և հիմնել է իր աքսեսուարների խանութը իր հայրենի համայնքում:

Ի շնորհիվ ձեռք բերված գիտելիքի և բիզնես վարկի՝ պրն. Էվինյանը կառուցել է խանութը և գնել բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումները և պարագաները: Բիզնեսը երկու նոր աշխատատեղ է ստեղծել Այրում համայնքում:

Պրն. Էվինյանի խանութը հիմնականում վաճառում է հագուստ և զարդեր (արծաթ և ոսկի): Երբ կլինեք Այրումում անպայման այցելեք պրն. Էվինյանի խանութը յուրահատուկ գեղեցկություն ունեցող զարդերից գնելու համար:

Պրն. Էվինյանը իր երախտագիտությունն է հայտնել ծրագրին, ինչպես նաև ողջ անձնակազմին այսպիսի հնարավորություն ընձեռելու և իրեն շարունակապես աջակցելու համար:

Evinyan official opening (1) Evinyan official opening (16) Evinyan official opening (15)

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը իր մարզային գրասենյակներում: