Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Ազգային խոհանոց և հոսթել Արենիում, Վայոց Ձորի մարզ

P1010445Երիտասարդ ձեռնարկատեր, 25-ամյա Անուշավան Գրիգորյանը Արենի համայնքից, իմանալով ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից սկսնակ ձեռնարկատերերին առաջարկվող հնարավորությունների մասին, որոշում է դիմել Ծրագրին: Անուշավանը ցանկանում էր նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել բիզնեսի զարգացման ոլորտում, ինչպես նաև ծրագրի ֆինանսական աջակցության միջոցով ընդլայնել իր զբոսաշրջային բիզնեսը և բարելավել ծառայությունների մատուցման որակը:P1010511

Ծրագրի դասընթացների փուլը հաջողությամբ ավարտելով՝ Անուշավանը ստացավ ծրագրի գործընկեր բանկի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը և սկսեց զարգացնել իր բիզնեսը՝ ըստ իր բիզնես ծրագրի: Ներկայումս, Անուշավանը կառուցում է ձմեռային և ամառային տաղավարները, որտեղ Արենի այցելող զբոսաշրջիկները կարող են հանգստանալ և վայելել հայկական խոհանոցի համեղ կերակրատեսակներ:

Դեռ ավելին, Անուշավանը նախատեսում է ժամանցային այլ առաջարկներ անել զբոսաշրջիկներին. ցուցադրել, թե ինչպես է պատրաստվում հայկական հացը, և այցելություններ կազմակերպել դեպի ջրաղաց:

Անուշավանի աշխատանքի արդյունքը կլինի մի բիզնես, որը աշխատում է ամբողջ տարի, ունի բոլոր հարմարությունները մեծ թվով զբոսաշրջիկների գրավելու համար: Բիզնեսը Արենի համայնքը ավելի գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար:

P1010531 P1010533 P1010440

TRDP Newsletter