Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Թրփանճեան Ծրագրի Կողմից Աջակցություն Ստացած Եվս Մեկ Բիզնես Բացվեց Վայոց Ձորի Մարզում

web 1ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից աջակցություն ստացած ևս մեկ բիզնես հիմնվեց Վայոց Ձոր մարզի գյուղական համայնքներից մեկում: Պրն. Տիգրան Պողոսյանը Հերմոն համայնքից, ունենալով երկու տարվա աշխատանքային փորձ ձկնաբուծության ոլորտում, և իմանալով, որ Թրփանճեան ծրագիրը իր գրասենյակն է բացել նաև Եղեգնաձորում, որոշեց դիմել ծրագրին ձեռնարկատիրության ոլորտում իր գիտելիքները հարստացնելու և բիզնեսը ընդլայնելու համար:web 2

Ծրագրի դասընթացների փուլը ավարտելուց և բիզնես ծրագիրը կազմելուց հետո, պրն. Պողոսյանը ստացավ ծրագրի ֆինանսական աջակցությունը և սկսեց բիզնեսը ընդլայնելու գործընթացը՝ ձկների համար երկրորդ լճի կառուցումը և ձկնաբուծությունը դիվերսիֆիկացնելու աշխատանքները:

Ներկայումս, պրն. Պողոսյանը շարունակում է կառուցապատման աշխատանքները: Նա արդեն իսկ գնել է անհրաժեշտ նյութերը, տեղադրել է հիմնական խողովակների գծերը և ավարտել է երկրորդ լճի կառուցումը: Ձեռնարկատերը նաև ուզում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան իր հաճախորդներին մոտենալ ձկան լճերին և իրականացնել բեռնումը անմիջապես մոտակա հարթակից:

Պրն. Պողոսյանի ընտանեկան բիզնեսը կնպաստի Հերմոն համայնքում ձկնաբուծության զարգացմանը:

 

web 3 web 4 web 5

TRDP Newsletter