Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Ռոկֆոր պանրի արտադրություն, Շիրակ- Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Սլավիկ Չապանյան

IMG_4972Սլավիկ Չապանյանը Շիրակի մարզի Բերդաշեն համայնքից լսել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի մասին դեռ տարիներ առաջ: Քանի որ ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ բիզնես վարկեր ցածր տոկոսադրույքով, պրն. Չապանյանը որոշեց դիմել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և գիտելիքներ ձեռք բերելու և իր բիզնեսը զարգացնելու համար: Պրն. Չապանյանը, պանրի արտադրության ոլորտում փորձառու լինելով, որոշում է ուսումնասիրել արտադրության նոր տեխնոլոգիաներ և արտադրել մարզի համար նոր տեսակի պանիր՝ Ռոկֆոր տեսակի պանիր:

Թրփանճեան ծրագրի ձեռնարկատիրական դասընթացների արդյունքում պրն. Չապանյանը նոր հմտություններ է ձեռք բերել բիզնես կառավարման, մարքեթինգի, ֆոնդերի հայթայթման, ինչպես նաև մրցունակության ոլորտներում: Ըստ պրն. Չապանյանի՝ դասընթացներին ակտիվ մասնակցությունը մեծապես նպաստեց իր բիզնեսի հետագա զարգացմանը: Ամենակարևոր հմտությունը, որը պրն. Չապանյանը ձեռք է բերել դասընթացների արդյունքում իր բիզնեսին տարբեր կողմերից և տեսանկյուններից նայելու ունակությունն է:

IMG_4974Պրն. Չապանյանը իր ստացած գիտելիքները մշտապես կիսում է իր ընկերների հետ՝ նրանց խորհրդատվություններ տալով, գնահատելով նրանց բիզնեսների ռիսկերը և ոգևորելով նրանց իր սեփական հաջողությամբ: Նա նաև համագործակցում է Թրփանճեան ծրագրի այլ շահառուների հետ:

Բիզնես հիմնելը Շիրակի մարզի ամենացուրտ և հեռավոր գյուղերից մեկում հեշտ գործ չէր: Գյուղը Գյումրիին կապող ճանապարհները շատ վատ վիճակում են: Ավելին, պանրի արտադրությունը ռիսկային էր իր շուկայական գնի և պահանջի պատճառով: Չնայած այս բոլոր հանգամանքներին, պրն Չապանյանը, ի շնորհիվ ծրագրի ֆինանական և կրթական աջակցության, որոշում ընդունեց հիմնել Ռոկֆոր պանրի արտադրություն: Ըստ պրն. Չապանյանի՝ Շիրակի մարզում իր արտադրանքը յուրահատուկ է, քանի որ նա շատ բարձորակ կաթ է օգտագործում: Բարձորակ կաթի օգտագործումը ապահովում է պանրի մրցունակությունը շուկայում: Պրն. Չապանյանը առաջարկում է իր արտադրանքը շուկայականից ցածր գներով: Նրա հիմնական հաճախորդները Գյումրիից և Երևանից են:

Ռոկֆոր պանրի յուրահատկությունն էր, որ իր բիզնեսը հաջողակ դարձրեց:

«Ֆրանսիայում Ռոկֆոր պանիրը համարվում է կյանքը երկարացնող սնունդ: Այն շատ հիվանդություններ է կանխում և բուժում»,- նշում է Սլավիկը:IMG_4969

Բացելով իր արտադրամասը 2015թ.-ի նոյեմբերին՝ պրն. Չապանյանը արդեն իսկ 7 աշխատատեղ է ստեղծել Բերդաշեն համայնքում: Պրն. Չապանյանի գործարանում պահպանվում են սանիտարահիգիենիկ պայմանները և բոլոր աշխատողները կրում են հատուկ համազգեստ: Աշխատողներին քաջալերելու համար պրն. Չապանյանը օգտագործում է բոնուսային համակարգը:

Ռոկֆոր պանիր արտադրելը հեշտ չէ, քանի որ այն համարվում է բորբոսնած պանիր: Պանիրը արտադրելիս, նրանք շատ են չարչարվում որպեսզի բորբոսը չտարածվի արտադրամասում: Բացի այդ, բորբոս գտնելը շատ դժվար է, այն ներկրվում է Ֆրանսիայից շատ հազվադեպ, այդ իսկ պատճառով Սլավիկը ստիպված է մեծ քանակությամբ գնել: Քանի որ բորբորսը շատ թանկ է, այն բիզնեսի զարգացմանը խոչընդոտում է: Սակայն պրն. Չապանյանը գտել է լուծումը, նա փորձում է ինքն արտադրել այն տեղում:

IMG_4992Պրն. Չապանյանը նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը ազգային, որից հետո նաև միջազգային շուկա:

Պանրի արտադրամասը մեծապես նպաստել է Բերդաշեն համայնքի զարգացմանը. նոր աշխատատեղեր են ստեղծվել համայնքում, կաթը արտադրության համար գնվում է տեղի բնակիչներից՝ նպաստելով համագյուղացիների եկամտի աճին:

«Մենք նաև օգնում ենք մեր համայնքի բնակիչներին: Մենք պանիր և կաթ ենք տրամադրում դպրոցին: Երբ մենք զգում ենք, որ որոշ միջոցառումների ժամանակ մարդիկ դժվարանում են գնումներ կատարել, մենք մեր արտադրանքից ենք տալիս: Անհնար է աշխատել առանց մյուսներին օգնելու»,-խոստովանում է Սլավիկը:

«Իհարկե բիզնեսը եկամուտ ձեռք բերելու համար է, բայց երբ բարձրորակ արտադրանք ես տալիս և մարդիկ գովում են քեզ, իհարկե, հպարտանում են քո բիզնեսով»,– նշում է պրն. Չապանյանը:IMG_20151102_142500

Ըստ պրն. Չապանյանի՝ իր հաջողության գրավականը աշխատասիրությունն է, նորը փնտրել, գտնելու ունակությունը և շուկայի կարիքները հասկանալը:

Պրն. Չապանյանը խորհուրդ տվեց ծրագրի հետագա մասնակիցներին անպայման դիմել ծրագրին և հիմնել հաջողակ բիզնեսներ: «Ես չեմ կարծում, որ առանց ծրագրի օգնության իմ բիզնեսը հաջողության կհասներ, քանի որ ես ստացա անհրաժեշտ ֆինանսական և կրթական աջակցությունը: Ծրագիրը մեզ օգնեց հասկանալ, որ մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք»:

Հինգ տարի հետո պրն. Չապանյանը իր բիզնեսը և իր ընտանիքը տեսնում է Հայաստանում և ոչ մի այլ տեղ:

TRDP Newsletter