Blog

, ,

Թրփանճեան ծրագրի կողմից աջակցություն ստացած բիզնեսները մասնակցեցին Հայաստան 2016 ցուցահանդեսին

Սեպտեմբերի 16-18-ը  ընկած ժամանակահատվածում վեց հաջողակ ձեռնարկություններ, որոնք աջակցություն էին ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից մասնակցեցին Երևանում տեղի ունեցող Հայաստան 2016 տարածաշրջանային-առևտրային ցուցահանդեսին: Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում գործող բիզնեսները ցուցադրում էին իրենց արտադրանքը մի շարք տեղական և արտասահմանյան ընկերություններին, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներին:  Բիզնեսների թվում էին կարի արտադրամասը Նոյեմբերյանից, Տավուշի մարզ, թաղիքագործության բիզնեսը Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղից, պանրի արտադրամասը Տավուշի մարզի Ոսկեպար սահմանամերձ գյուղից, զբոսաշրջային հյուրատունը Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից, ինչպես նաև գինու, քաղցրեղենի, լիմոնադի և մեղրի արտադրամասերը Արցախի Մարտունի և Կարմիր շուկա համայնքներից:

Միջոցառումը անցավ աննախադեպ հաջողությամբ: Թրփանճեան ծրագրի տաղավարը մշտապես լի էր այցելուներով տարբեր երկրներից, ովքեր ցանկանում էին գնել ձեռքի աշխատանքներ, ինչպես նաև փորձել Արցախի լեռներում պատրաստված մեղրից և գինուց: Արցախից եկած բիզնեսները բավականին շատ համագործակցության առաջարկներ ստացան, թե՛ ազգային և թե՛ միջազգային արտահանող ընկերություններից: Կարի և թաղիքագործության արտադրամասերը նույնպես համագործակցության առաջարկներ ստացան մանկապարտեզներից, զբոսաշրջային կենտրոններից և այլն:

ՀԱՀ-ի Թրփանճեան ծրագիրը նույնպես բավականին ուշադրության արժանացավ՝ որպես եզակի ծրագիր Հայաստանում, որն օգնում է գյուղական համայքների բնակիչներին օգտագործել իրենց ներուժը և հենց իրենց իսկ ջանքերով զարգացնել իրենց համայնքները: Ծրագրի շահառուները իրենց երախտիքի խոսքն հայտնեցին ծրագրին միջոցառմանը իրենց մասնակցությունը ապահովելու համար, ինչը մեծապես խթանեց իրենց մարքեթինգային կարողությունները և նոր հնարավորություններ տվեց իրենց բիզնեսներն էլ ավելի զարգացնելու համար: