Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Նորաբաց կարի գործարան Ջավախքի Գանձա գյուղում

 

IMG_2373Հոկտեմբերի 20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան  գյուղական  համայնքների           զարգացման  ծրագրի  օժանդակությամբ  Ջավախքի  Գանձա  գյուղում  բացվեց  Ցոնարա  Թանգամյանի  կարի գործարանը: Բիզնեսը 4 աշխատատեղ է ստեղծել համայնքում: Բացման արարողությանը ներկա    էին Թրփանճեան   ծրագրի ղեկավար դոկտոր Հարություն Արմենյանը, ծրագրի թիմը, ինչպես նաև համայնքի այլ բնակիչներ ու հյուրեր:

Տկն. Թանգամյանի բիզնեսի օժանդակությունը իր համայնքին զգալի է. գյուղում կարի արտադրանքով միայն ինքն է զբաղվում, իրերի բարձր պահանջարկ կար:

Նորաբաց կարի գործարանը աշխատում է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա բարձրացել արտադրանքի   որակը, ժամանակի ընթացքում դիվերսիֆիկացնել այն և ներկայացնել ավելի լայն շուկայում:

Տկն. Թանգամյանը շնորհակալություն է հայտնել Թրփանճեան ծրագրին, որի աջակցությամբ իրականություն է դարձել իր վաղեմի երազանքը. նա  ձեռք է բերել ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, ստացել է բիզնես վարկ և հաջողությամբ հիմնել է իր բիզնեսը:

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը Ջավախքում գործում է 2010 թ.-ից և հնարավորություն է ընձեռնում գործարարներին ստանալ բիզնեսի կառավարման գիտելիքներ ու հմտություններ և ցածր տոկոսադրույքով վարկավորման հնարավորություն՝ սեփական ներդրումն ունենալով համայքների զարգացման գործում:

Ծրագրի և նորաբաց կարի գործարանի բացման արարողության մասին պատմող տեսանյութը՝ այստեղ  https://www.youtube.com/watch?v=6FxFRQIdBvI: Տեսանյութի լեզուն հայերենն է:

IMG_2356IMG_2366IMG_2365IMG_2354

TRDP Newsletter