Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Ավտոտեխսպասարկման կենտրոն և չորս նոր աշխատատեղ Տավուշի մարզում

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառու պրն. Մասիս Պետրոսյանի  ավտոտեխսպասարկման և ավտոլվացման կենտրոնի  պաշտոնական բացումը: Ժապավեն կտրելու հանդիսվոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Այրումից և հարակից համայնքներից:

Ավտոտեխսպասարկման կենտրոնը ներկայացնելիս պրն. Պետրոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Թրփանճեան ծրագրի թիմին իրենց քրտնաջան աշխատանքի և աջակցության համար: Ծրագրի շնորհիվ պրն. Պետրոսյանը ձեռք  բերեց ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, ստացավ անհրաժեշտ բիզնես վարկը և հիմնեց իր բիզնեսը:

Նորաբաց կենտրոնը հագեցած է բարձրորակ տեխնիկական սարքավորումներով, որոնք թույլ կտան ապահովել մատուցվող ծառայությունների պատշաճ որակը: Բիզնեսը չորս նոր աշխատատեղ է ստեղծել Այրումում: 

TRDP Newsletter