Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Նորաբաց կահույքի արտադրամաս Շիրակի մարզի Սարալանջ գյուղում

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից աջակցություն ստացած ևս մեկ բիզնես է բացվել  Շիրակի մարզի Սարալանջ գյուղում: Պրն. Ստեփան Մխիթարյանը, ծրագրի փուլերը ավարտելուց և  ֆինանսական աջակցություն ստանալուց հետո, 2017թ.-ի մայիսին հիմնել է կահույքի պատրաստման արտադրամաս:   

Պրն. Մխիթարյանը պատրաստում է կահույք թե՛ անհատական պատվերներով, և թե՛  սեփական  դիզայնով ու նախագծմամբ: Կահույքի արտադրամասն ամբողջովին զինված է բարձորակ տեխնիկայով, ինչը թույլ է տալիս ապահովել ապրանքի որակի երաշխիքը:  Ներկայումս,  անհատական պատվերներից բացի,  պրն. Մխիթարյանը ունի պատվերներ Արթիկ և Գյումրի քաղաքների կահույքի խանութներից:

Ստեփան Մխիթարյան.

«Շատ շնորհակալ եմ Թրփանճեան ծրագրին ընձեռնված հնարավորության համար: Դասընթացները և  հետագա համագործակցությունը ինձ մեծ վստահություն տվեցին գործիս և սեփական ուժերիս նկատմամբ: Ստացա նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև շփվեցի լավ ու բանիմաց մարդկանց հետ, ինչի շնորհիվ կարողացա բիզնես գաղափարս կյանքի կոչել և զբաղվել սիրելի գործով»:

 

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուրը, ով ցանկանում է բիզնես հիմնել ՀՀ Շիրակի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում, Արցախի Հանրապետությունում կամ Ջավախքում:

Ծրագիրը երաշխավորում է միկրովարկեր  6% դրույքով և երեք տարի ժամկետով: Վարկավորման ենթակա է ցանկացած բիզնես գաղափար, բացի գյուղատնտեսության՝ անասնապահության և հողագործության ոլորտներից: 

 

 

TRDP Newsletter