Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Թրփանճեան ծրագրի կողմից աջակցություն ստացած բիզնեսները մասնակցեցին Հայաստան 2017 տարածաշրջանային-առևտրային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 08-10-ը ընկած ժամանակահատվածում յոթ հաջողակ ձեռնարկություններ, որոնք աջակցություն էին ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են Երևանում տեղի ունեցող Հայաստան 2017 տարածաշրջանային-առևտրային ցուցահանդեսին:

Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում գործող բիզնեսները ցուցադրում էին իրենց արտադրանքը մի շարք տեղական և արտասահմանյան ընկերություններին, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներին:  Բիզնեսների թվում էին կարի արտադրամասը Նոյեմբերյանից, Տավուշի մարզ, թաղիքագործության բիզնեսը Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղից, պանրի արտադրամասը Տավուշի մարզի Կոթի սահմանամերձ գյուղից, կաթնամթերքի արտադրամասը Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղից, ինչպես նաև մեղրի արտադրամասը և կարի գործարանը Արցախի Ճարտար և Նորագյուղ համայնքներից:

Միջոցառումը շատ լավ ընդունվեց: Թրփանճեան ծրագրի տաղավարը մշտապես լի էր այցելուներով տարբեր երկրներից, ովքեր ցանկանում էին գնել ձեռքի աշխատանքներ, ինչպես նաև փորձել Արցախում և Տավուշում պատրաստված մեղրից և պանրից: Արցախից եկած բիզնեսները բավականին շատ համագործակցության առաջարկներ ստացան, թե՛ ազգային և թե՛ միջազգային արտահանող ընկերություններից: Կարի և թաղիքագործության արտադրամասերը նույնպես համագործակցության առաջարկներ ստացան այլ ձեռնարկություններից և անհատներից: Արցախի Ճարտար գյուղում գործող մեղրի արտադրության բիզնեսը համագործակցության առաջարկ ստացավ արտահանող ընկերությունից, ինչպես նաև երկու անհատ ցանկացան մեծ քանակի մեղր պատվիրել Եվրոպա արտահանելու համար:

ՀԱՀ-ի Թրփանճեան ծրագիրը նույնպես բավականին ուշադրության արժանացավ՝ որպես եզակի ծրագիր Հայաստանում, որն օգնում է գյուղական համայքների բնակիչներին օգտագործել իրենց ներուժը և հենց իրենց իսկ ջանքերով զարգացնել իրենց համայնքները: Ծրագրի շահառուները իրենց երախտիքի խոսքն հայտնեցին ծրագրին միջոցառմանը իրենց մասնակցությունը ապահովելու համար, ինչը մեծապես խթանեց իրենց մարքեթինգային կարողությունները և նոր հնարավորություններ տվեց իրենց բիզնեսներն էլ ավելի զարգացնելու համար:

 

TRDP Newsletter