Blog

,

Տավուշի մարզում հաջողությամբ ավարտվեց 22-րդ բիզնես դասընթացը

2017թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում ՀԱՀ Թրփանճեան ծրագրի Իջևանի գրասենյակը անցկացրեց թվով 22-րդ գործարարության դասընթացը, որն աննախադեպ հաջողություն գրանցեց: Տավուշի, Կոտայքի և Արարատի մարզի տարբեր համայնքներից եկած 14 մասնակիցները, որից ութը Ձեռներեցությունը առողջապահության ոլորտում ծրագրի շահառուներ են,  ավարտեցին դասընթացը և ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Բիզնես ծրագրերի հավանության արժանանալու դեպքում շահառուները կստանան ծրագրի կողմից տրամադրվող բիզնես վարկ (տարեկան 6% տոկոսադրույքում) իրենց բիզնես գաղափարները ի կատար ածելու և իրենց իսկ համայնքները զարգացնելու համար:

Հյուրատուն, թռչնաբուծարան, կահույքի արտադրամաս, տարբեր բժշկական կենտրոններ, մանկական վերականգնողական կենտրոն և շատ այլ բիզնես ձեռնարկություններ կբացվեն Նոյեմբերյանի, Բերդի, Աբովյանի, Արտաշատի, Գետահովիտի, Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ և շատ այլ  համայանքներում: 40-ից ավելի աշխատատեղեր կստեղծվեն Հայաստանի գյուղական համայնքներում: