Blog

,

Հյուրընկալության դասընթաց Թրփանճեան ծրագրի կողմից աջակցություն ստացած բիզնեսների համար

ԵՂԵԳՆԱՁՈՐ, Հայաստան – Փետրվարի 24-ին եւ 25-ին ՀԱՀ-ի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը ՀԱՀ-ի հատուկ դասընթացների բաժնի հետ համատեղ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում իրականացրեց «Մարքեթինգ եւ վաճառք հյուրատների համար» հատուկ  դասընթացը:

Թրփանճեան ծրագիրը, իր շարունակական կրթություն ծրագրի շրջանակներում, աջակցեց իր կողմից ֆինանսավորում ստացած և հիմնված հյուրատների ձեռնարկատերերին մասնակցելու դասընթացին, որպեսզի վերջիններս բարելավեն իրենց մասնագիտական հմտությունները, ինչպես նաև բարձրացնեն մատուցվող ծառայությունների որակը:

Դասընթացը բաց էր հանրության համար. Թրփանճեան ծրագրի շահառուների հետ համատեղ դասընթացին հնարավորություն ունեցան մասնակցելու զբոսաշրջային ոլորտի շատ այլ գործարարներ: Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին բարձր որակի ապահովման գաղտնի գործիքները, ինչպես նաև թվային մարքեթինգի հմտությունները:

Արդյունքում շահառուները սովորեցին, թե ինչպես ավելի լավ գովազդել իրենց զբոսաշրջային բիզնեսը, ինչպես նաև ձեռք բերեցին որոշակի գիտելիքներ (առցանց մարքեթինգ, վաճառքի գործիքներ և այլն) բիզնեսի որակը բարելավելու և այն խթանելու համար: