Blog

, ,

Թրփանճեան ծրագիրն աջակցեց ընտանեկան բիզնեսի բացմանը Վայոց ձորի մարզի Շատին համայնքում

ՇԱՏԻՆ, Հայաստան ‒ 2018 թվականի հուլիսին Վայոց ձորի Շատին գյուղում տեղի ունեցավ մանրածախ առևտրի կենտրոն ընտանեկան բիզնեսի բացումը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ: Նորաբաց խանութը պատկանում է ձեռնարկատեր Իգոր Սարգսյանին, ով Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցության և ուղորդման շնորհիվ կարողացավ ի կատար ածել իր բիզնես ծրագիրը հարազատ համայնքում:

Արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝  Շատինի և շրջակա համայնքների բնակիչներ, ինպես նաև ՀԱՀ Թրփանճեան ծրագրի նախագահ դոկտոր Հարություն Արմենյանը  և այլ աշխատակիցներ:

Սարգսյանը Թրփանճեան ծրագրին դիմել է 2017 թվականին, հաջողությամբ ավարտել ծրագրի կողմից առաջարկվող դասընթացները և, ստանալով ֆինանսական աջակցություն, հիմնել իր խանութը: Աշխատանքները սկսվել են 2017 թվականի ուշ աշնանը և ավարտվել 2018 թվականի մայիսին:

Բիզնես տարածքը լավ կահավորված է և պատրաստ է հաճախորդներին բարձորակ ապրանքներ և սպասարկում ապահովելու համար:

Սարգսյանը երախտապարտ է Թրփանճեան ծրագրի թիմին տրամադրված աջակցության համար և  շեշտում է, որ առանց ծրագրի օժանդակության այսպիսի հաջողության չէր կարող հասնել:

   

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: