Ինչպե՞ս դիմել

Mushegh Hunanyan

      • Ապրո՞ւմ եք Հայաստանի Հանրապետության, Արցախի կամ Ջավախքի գյուղական համայնքներից մեկում:
      • Ունե՞ք հետաքրքիր և իրատեսական բիզնես գաղափար:
      • Ցանկանո՞ւմ եք զարգացնել ձեռնարկատիրական հմտություններ և հիմնել Ձեր բիզնեսը Ձեր իսկ համայնքում:

Եթե այս հարցերին պատասխանեցիք «ԱՅՈ՛», ապա Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը Ձեզ համար է։

Թրփանճեան ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը չափահաս բնակչության կրթության շարունակականության, հատկապես՝ ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման միջոցով:

Թրփանճեան ծրագիրը աջակցում է Ձեր տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ ապահովելով 

  • Ձեռնարկատիրական կրթություն
  • Ֆինանսական աջակցություն 

Թրփանճեան ծրագիրն ընդունում է դիմումներ

  • ՀՀ Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի մարզերից և դրանց հարևան մարզերի որոշ համայնքներից.
Լոռի՝ Շիրակին և Տավուշին ն հարակից համայնքներ
  1. Արևաշող
  2. Գոգարան
  3. Գեղասար
  4. Ծաղկաբեր
  5. Կաթնաջուր
  6. Հարթագյուղ
  7. Մեծ Պարնի
  8. Շենավան
  9. Շիրակամուտ
  10. Սարալանջ
  11. Սարահարթ
  12. Մարգահովիտ
  13. Լերմոնտովո
Գեղարքունիք՝ Տավուշին հարակից համայնքներ
  1. Ձորավանք
  2. Անտառամեջ
  3. Դփրաբակ
  4. Այգուտ
  5. Մարտունի
  6. Գետիկ
  7. Թթուջուր
  8. Ճամբարակ
Արարատ՝ Վայոց ձորին հարակից համայնքներ
  1. Զանգակատուն
  2. Լանջար
  3. Լուսաշող
  • Արցախի Հանրապետություն
  • Ջավախք, Վրաստանի Հանրապետություն

Ովքե՞ր կարող են դիմել 

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է բիզնես հիմնել ՀՀ վերը նշված մարզերում, Արցախում կամ Ջավախքում, կարող է դիմել ծրագրին: Նախքան դիմելը համոզվեք, որ

  • Ունեք իրատեսական բիզնես գաղափար
  • Ունեք պատրաստակամություն մասնակցելու ծրագրի կողմից կազմակերպվող դասընթացներին և զարգացնելու Ձեր ձեռնարկատիրական կարողությունները
  • Մտադիր եք իրագործել Ձեր իսկ բիզնես գաղափարը
  • Մտադիր եք հիմնել բիզնես վերը նշված տարածքներից մեկում
  • Վստահ եք, որբ Ձեր բիզնեսը կստեղծի աշխատատեղեր և կնպաստի Ձեր համայնքի զարգացմանը

Սահմանափակումներ

  • Բիզնեսը չի կարող հիմնվել մարզկենտրոնում
  • Բիզնեսը չպետք է ընդգրկի գյուղատնտեսության՝ անասնապահության և հողագործության ոլորտները

Դիմելու ընթացակարգը

  1. Այցելե՛ք Թրփանճեան ծրագրի մարզային գրասենյակ:
  2. Մեր աշխատասեր և բարեհամբույր անձնակազմը կուղղորդի Ձեզ, որպեսզի լրացնեք Ձեր հայտադիմումը
  3. Հանձնեք դիմումը գրասենյակ:
  4. Եթե Ձեր բիզնես գաղափարը իրատեսական է, Ձեզ հետ կկապվեն և կհրավիրեն մասնակցելու մեկամսյա դասընթացին, որը նվիրված է ձեռնարկատիրական հմտությունների ձեռքբերմանը և զարգացմանը:
  5. Դասընթացը ավարտելուց հետո Դուք կներկայացնեք Ձեր բիզնես ծրագիրը ժյուրիին, որի կազմում են կոմերցիոն բանկերի վարկային մասնագետներ, գյուղական համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և Թրփանճեան ծրագրի տարածքային անձնակազմը:
  6. Ժյուրիի կողմից լավագույն գնահատականի արժանացած ծրագրերը երաշխավորվում են վարկավորման Թրփանճեան ծրագրի հետ համագործակցող բանկերի միջոցով՝ 6% տարեկան տոկոսադրույքով:

Բիզնեսը հիմնադրելուց հետո Դուք դառնում եք Թրփանճեան ծրագրի գործընկերը։ Այդ պահից սկսած՝ Ձեր բիզնեսի զարգացումը կգտնվի ծրագրի տարածքային ներկայացուցչության մշտադիտարկման ներքո է, և անձնակազմը մշտապես կտրամադրի Ձեզ անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն:

ներբեռնել դիմումաձևը