Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում գործում է «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» նորարարական ծրագիրը:
Ծրագրի նպատակը
- Գյուղական համայնքներում առողջապահության ոլորտում նոր մասնավոր կենտրոններ ստեղծելու կամ գործող կենտրոնն ընդլայնելու հնարավորություն ընձեռել
- Գյուղական համայնքներում որակյալ բուժօգնություն ստանալու հասանելիությունը բարձրացնել:
Ովքե՞ր կարող են դիմել
- Բժիշկներ
- Կլինիկական օրդինատուրայի ուսանողներ
- Առողջապահության ոլորտի այլ մասնագետներ
- Առողջապահական ծառայություններ տրամադրող կամ տրամադրել ցանկացող անհատներ
Ծրագրի առավելությունները
- Սեփական առողջապահական կենտրոն ունենալու հնարավորություն
- Հեռավոր և սահմանային գյուղերի դիմորդների համար լրացուցիչ աջակցություն ստանալու հնարավորություն
- Շարունակական մասնագիտական օգնություն և խորհրդատվություն
- Տարեկան 6% տոկոսադրույքով վարկ ստանալու հնարավորություն
Դիմելու ընթացակարգը
- Այցելեք Թրփանճեան ծրագրի ցանկացած գրասենյակ
- Լրացրեք հայտը , հարցաթերթը և ուղարկեք գրասենյակի աշխատակցին
- Եթե Ձեր բիզնես գաղափարն իրատեսական է, ապա Ձեզ կհրավիրեն մասնակցելու ձեռներեցության և բուժծառայությունների որակի ապահովման դասընթացների*
- Դասընթացներն ավարտելուց հետո, դուք գնահատող հանձնաժողովին կներկայացնեք Ձեր բիզնես և որակի ապահովման ծրագրերը
- Գնահատող հանձնաժողովի կողմից լավագույն գնահատականի արժանացած ծրագրերը վարկավորում և մասնագիտական աջակցություն կստանան
*Դասընթացներն անցկացվում են անվճար հիմունքներով