Blog

Գործարար չեն ծնվում, գործարար դառնում են…

Փետրվար 20, 2012

Թերթ: Գոլոս Արմենիի (հանրային, քաղաքական թերթ)

Հոդվածի հեղինակ: Մագդալինա Զատիկյան

Ամսաթիվ: Նոյեմբեր 26, 2011, #127

Թարգմանել է: Նելլի Մինասյան

Մի քանի տարի առաջ Անուշ Ծատուրյանը նույնիսկ երազել չէր կարող իր հարազատ քաղաք Նոյեմբերյանում իր բիզնեսը ունենալու մասին: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքը, կտրված լինելով մայրաքաղաքից, անփորձ, առանց ռեսուրսների և բիզնես հմտությունների գործարարի համար լավագույն վայրը չէ: Սակայն մի պայծառ օր բախտը թակեց Անուշի դուռը և ձեռներեց կինը օգտվեց ընձեռված հնարավորությունից:

Այս ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը սկսել էր իր գործունեությունը Տավուշի մարզում, որի նպատակն էր, կիրառելով կրթական առաջադիմական մեթոդներ և խրախուսելով համայնքի բնակիչներին հանդես գալ իրենց նախաձեռնություններով, գյուղական համայնքներում բարձրացնել կենսամակարդակը: Առանց վարանելու Անուշ Ծատուրյանը դիմեց Թրփանճեան ծրագրին: Ծրագրի դասընթացների փուլը ավարտելուց, անհրաժեշտ հմտությունները և ֆինանսական աջակցությունը ստանալուց հետո Անուշը բացեց իր կարի արտադրամասը, որն այժմ հայտնի է նույնիսկ Տավուշի մարզի սահմաններից դուրս:

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը սկսելու գաղափարը առաջացավ և հետագայում իրագործվեց, երբ հայնտի բարերար Ջերալդ Թրփանճեանը, ով տարիներ շարունակ զբաղվել է բարեգործությամբ, որոշեց աջակցել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը՝ օգտագործելով Հայաստանի ամերիկյան համալսարանի կարողությունները: Ծրագիրը մեկնարկեց Շիրակի մարզում, որը դեռևս ամբողջովին չէր վերականգնվել 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Շիրակի մարզում պրն. Թրփանճեանը  արդեն մի քանի տարի է ինչ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում առանց ծնողների երեխաներին Հայաստանի համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու համար:

2006թ.-ից ի վեր Ծրագիրը տրամադրել է շուրջ 32 մլն. դրամի 7 դրամաշնորհ,  150 բանկային երաշխիքներ, որը կազմել է ավելի քան 300 մլն. դրամ, կազմակերպել է դասընթացներ ավելի քան 560 գյուղացիների համար և ի շնորհիվ Ծրագրի ավելի քան 200 գյուղի բնակիչ սկսել է աշխատել: Ներկայումս ծրագիրն ունի իր գրասենյակները Գյումրիում, Իջևանում, Ստեփանակերտում: Եվս մեկ գրասենյակ բացվել է Վրաստանում, Ջավախքի հայ բնակիչներին աջակցելու համար: Ներկայումս, մի նոր ծրագիր է մշակվում երիտասարդ գործարարների համար: Վերջինիս նպատակն է ընդգրկել ինչպես համալսարանն, այնպես էլ դպրոցն ավարտած և նոր զորացրված երիտասարդներին:

Թրփանճեան ծրագրի շահառուների հետաքրքրությունները բազմազան են՝ վարսավիրանոցներ, լուսանկարչական ստուդիաներ, հացի փուռ և մակարոնի արտադրություն, ատամնաբուժական կենտրոններ և կենդանիների կերի արտադրություն, համակարգչային կենտրոններ, հյուրանոցներ և այլն: Բացի այդ, Ծրագիրը իր շահառուների մոտ զարգացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զգացումը դեպի իրենց համայնքը, քաղաքը և շրջանը: Օրինակ, Անուշ Ծատուրյանը հատուկ նվերներ է պատրաստում սահմանամերձ համայնքների ապագա մայրերի համար: Այլ շահառուներ իրականացնում են մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգում և այլն:

Թրփանճեան գյուղական համայնքների ծրագիրը շարունակում է ընդունել դիմումներ:

URL: www.golosarmenii.am/ru/20200/society/15110