Blog

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը Տավուշի մարզի Չինարի գյուղում

Փետրվար 21, 2012

Թրփանճեան ծրագիրը իրականացրեց իր թվով 10-րդ կորպորատիվ պատասխանատվության ծրագիրը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում: «Focus on Children Now» ՀԿ-ի և Թրփանճեան ծրագրի շահուռների նվիրատվության շնորհիվ՝ Չինարի գյուղի մանկապարտեզը վերակահավորվեց 28 նոր մահճակալներով, ինչպես նաև ներքնակներով և սպիտակեղենով: Մանկապարտեզին նվիրաբերվեց նաև նոր պատրաստված ննջասենյակի փայտե դուռ և լվացքի մեքենա: