Blog

,

Սամվել Ռաֆաելյանի Պանրի արտադրամասի բացումը Ջավախքում

Հուլիս 14, 2012

2012թ.-ի հուլիսի 6-ին Սամվել Ռաֆաելյանը Թրփանճեան ծրագրի թիմի հետ համատեղ իրականացրեց իր պանրի արտադրության բիզնեսի բացումը Վրաստանի Նինոծմինդա շրջանի Հեշտիա գյուղում: Բացման արարողության հյուրերի քանակը սպասվածից շատ էր: Հյուրերի շարքում կային նաև կառավարության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Իր արտադրամասը ներկայացնելիս պրն. Ռաֆայելյանը իր երախտագիտության խոսքն ասաց Թրփանճեան ծրագրի թիմին իրենց քրտնաջան աշխատանքի և աջակցության համար: Նա ավելացրեց, որ առանց Ծրագրի աջակցության նա չէր կարողանա իրականացնել անհրաժեշտ վերանորոգումը և գնել նոր սարքավորումներ ամենաբարձր չափանիչներին համապատասխան պանիր արտադրելու համար:

Միջոցառման հյուրերի շարքում էին նաև Թրփանճեան ծրագրի շահառուներ Արմեն Չախոյանը, ով նույնպես զբաղվում է պանրի արտադրությամբ և դեղատան սեփականատեր Սևակ Երանոսյանը: Նրանք շնորհավորեցին իրենց գործընկերոջը, և ցանկություն հայտնեցին ապագա համագործակցության համար: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսում էին պանրի արտադրության տեխնոլոգիայի մասին՝ միևնույն ժամանակ համտեսելով պանրի տարբեր տեսակներ:

Պրն. Ռաֆայելյանը արտադրում է ավելի քան վեց տեսակի պանիր, այդ թվում վրացական Լոռի, Գաուդա ռոկֆոր, Սուլուգունի և Չեչիլ: Պանիրը բաշխվում է Թբիլիսիի լավագույն ռեստորաններին և սուպերմարկետներին: Պրն. Ռաֆաելյանը օգտագործում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառի անասնաբուժական ինստիտուտում ստացած իր գիտելիքները արտադրության համար կաթ ընտրելիս: Կաթը տրամադրում են համայնքի բնակիչները: