Ալվարդ Գրիգորյանի մանրածախ առևտրի կենտրոնի բացումը Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում
Հուլիս 2, 2014
Հունիսի 30-ին Թրփանճեան ծրագիրը տոնեց Ալվարդ Գրիգորյանի սննդամթերքի և կենցաղային ապրանքների նորաստեղծ խանութի պաշտոնական բացումը ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությամբ:
Հովտաշեն գյուղից, ինչպես նաև շրջակա այլ համայնքներից շատ շատերը, այդ թվում Թրփանճեան ծրագրի աշխատակազմը, շահառուները և դիմորդները հրավիրված էին մասնակցելու բացման արարողությանը:
Թրփանճեան ծրագրի օգնության և աջակցության շնորհիվ՝ տկն. Գրիգորյանը ստեղծել է հաճելի և բարեկամական միջավայր՝ իր բիզնես տարածքում ապահովելով մաքրության և հիգիենայի բարձր չափանիշներ:
Խանութի բացման արարողության ընթացքում կազմակերպվել է Թրփանճեան ծրագրի այլ շահառուների ապրանքների ցուցադրություն: Այս ցուցադրությունը ոչ ծախսատար և շատ արդյունավետ միջոց էր շահառուների համար ներկայացնելու իրենց ապրանքները, նոր հաճախորդներ ձեռք բերելու, նոր կապեր հաստատելու և ծրագրի դիմորդներին և տեղի բնակիչներին ոգևորելու համար:
Այս նորաստեղծ խանութը միակն է համայնքում, և այդ իսկ պատճառով դրա բացումը մի մեծ տոն էր համայնքի բնակիչների համար: Բնակիչները այլևս ստիպված չեն մեկնել այլ գյուղեր տարրական իրեր գնելու համար:
Տկն. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Թրփանճեան ծրագրի թիմին իրենց տաժանակիր աշխատանքի համար, որի արդյունքում իր բիզնես գաղափարը զարգացավ և դարձավ իրականություն: Ծրագրի շարունակական աջակցության արդյունքում տկն. Գրիգորյանի բիզնեսը կընդլայնվի դեպի նոր շուկաներ և հնարավորություններ: