Մեղրի և պանրի արտադրություն- Ձեռնարկատեր Գուրգեն Աբովյան
«…սա այն վայրն է, որտեղ հազվագյուտ համեղ և բարձրորակ պանիր է արտադրվում և վաճառվում, թե՛ տեղական, թե՛ ազգային շուկայում»
- Վայրը: Սահմանապահ գյուղ Կոթի
- ԹԳՀԶԾ-ի դասընթացների արդյունքում ձեռք բերված հիմնական հմտություններ:
Մարքեթինգային հմտություններ
Բիզնես մոնիթորինգի հմտություններ
- Վարկ: Ստացել է
- Հաջողության գաղտնիքը: Բիզնես հմտություններ, նորարարական մտածողություն, ֆինանսական միջոցներ
- Նվիրաբերություն համայնքին: Համայնքի բնակիչներին ապահովում է բարձրորակ մեղրով և թել պանրով, ստեղծել է աշխատատեղեր, բիզնեսի աշխատողների ընտանիքների սոցիալական վիճակը էականորեն բարելավվել է
- Աշխատատեղեր: 7
- Բիզնեսի յուրահատկությունը: Մեղրի արտադրությանը զուգահեռ, պրն. Աբովյանը արտադրում է նաև թել պանիր իր տատիկի կողմից առաջարկված հատուկ տեխնոլոգիայի միջոցով: Պրն. Աբովյանի արտադրած թել պանիրը այժմ հասանելի է ոչ միայն տեղական, այլև ազգային շուկայում: