Blog

,

Սրճարան, Ինտերնետ ակումբ և Բժշկական կենտրոն-Ձեռնարկատեր Համայակ Ադամյան

«…պրն. Ադամյանի ինտերնետ ակումբը այն վայրն է, ուր աշակերտները իրականացնում են իրենց առցանց հետազոտությունները, քաղաքի զինվորականները գալիս և «Skype» ծրագրի միջոցով խոսում են իրենց ընտանիքների հետ: Պրն. Ադամյանի բժշկական կենտրոնում արվում են տարատեսակ հետազոտություններ, իսկ երեխաներին և մարդկանց հատուկ խմբերի տրամադրվում է անվճար բժշկական ծառայություններ»

  • Վայրը: Քաղաք Բերդ
  • ԹԳՀԶԾ-ի դասընթացների արդյունքում ձեռք բերված հիմնական հմտություններ:

Բիզնեսի կառավարում և մարքեթինգային հմտություններ

  • Վարկ: Ստացել է
  • Հաջողության գաղտնիքը: Նորարարական մտածողություն, ֆինանսական միջոցներ
  • Նվիրաբերություն համայնքին:

Ստեղծել է աշխատատեղեր

Ապահովում է բարձրորակ ուտելիք սրճարանում,  կազմակերպում է խոհարարական դասընթացներ

Դպրոցական երեխաներին ապահովել է առցանց հետազոտություն անելու հնարավորությամբ

Ի շնորհիվ բժշկական կենտրոնի՝ Բերդի և շրջակա համայնքների բնակիչները այլևս ստիպված չեն բժշկական ծառայություններ ստանալու համար մեկնել Երևան

Մասնակցում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ծրագրերի

  • Աշխատատեղեր: 6
  • Բիզնեսի յուրահատկությունը: Պրն. Ադամյանի սրճարանի հաճախորդները լավ եղանակին կարող են նստել նաև դրսում և տեսնել, թե ինչպես է իրենց ուտելիքը պատրաստվում արևային կաթսայի վրա՝ նորարարական գաղափար համայնքում: Պրն. Ադամյանի ՀՀ առողջապահության նախարարության կողմից արտոնագրված բժշկական կենտրոնը միակն է տարածաշրջանում, որն տրամարդրում է մի շարք ստուգումներ և ծառայություններ: