Այրում քաղաքում շուտով կբացվի Թրփանճեան ծրագրի շահառու Արշակ Էվինյանի աքսեսուարների խանութը
Պրն. Արշակ Էվինյանը, ով դիմել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին իր ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու համար, ստացել է ծրագրի կողմից տրվող ֆինանսական աջակցությունը և շուտով կբացի իր աքսեսուարների խանութը իր հայրենի Այրում քաղաքում, Տավուշի մարզ: Կառուցապատման աշխատանքները արդեն ավարտման փուլում են, և խանութը իր դռները կբացի ընդամենը մի քանի շաբաթից:
Պրն. Էվինյանը իր բիզնեսի զարգացումների մասին պատմել է ծրագրի ղեկավար դոկտոր Հարություն Արմենյանին և ծրագրի անձնակազմին, ովքեր այցելության էին եկել: Պրն. Էվինյանը արդեն իսկ ավարտել է հատակի, պատերի, երկրորդ հարկի և տանիքի կառուցապատումը, ինպես նաև տեղադրել է պատուհանները և դռները: Ըստ շահառուի՝ խանութը կսկսի աշխատել մի քանի շաբաթից:
Կառուցման հիմնական նպատակը հաճախորդների համար հարմարավետ և ապահով խանութի ստեղծումն է, որտեղից Արյումի և շրջակա համայնքների բնակիչները կկարողանան գնել տարատեսակ զարդեր (ոսկի, արծաթ), ինչպես նաև հագուստ: Պրն. Էվինյանի խանութը 4 նոր աշխատատեղ կստեղծի Այրումում:
Պրն. Էվինյանը իր երախտագիտությունը հայտնեց Թրփանճեան ծրագրի թիմին իրեն աջակցելու համար:
Եկե՛ք հաջողություն մաղթենք մեր շահառուին իր խիզախ գործում: