Blog

, ,

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Արցախում երեք նոր բիզնես է հիմնվել

Արցախ: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել, որ Թրփանճեան գյուղական համայնքների  զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն ​​աջակցությամբ Արցախում երեք նոր բիզնես է հիմնվել:

Հանգստի գոտի Աստղաշենում

Հուլիսի 5-ին Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում կայացավ ԹԳՀԶԾ-ի շահառու Վահիկ Գրիգորյանի նոր բիզնեսի պաշտոնական բացումը։ Միջոցառումը, որը լուսաբանվեց Արցախի հեռուստատեսության կողմից, գրավել էր հանրության ուշադրությունն ու առիթ հանդիսացել՝ ընդգծելու ԹԳՀԶԾ-ի նպատակներն ու խնդիրները և լսելու շահառուների ձեռքբերումների մասին անմիջապես իրենցից:

ԹԳՀԶԾ-ի շնորհիվ Գրիգորյանն ընդլայնել է իր բիզնես ձեռնարկությունը՝ հիմնելով «Էդեմ» անվամբ մասնավոր հանգստի տաղավար՝ համայնքում ստեղծելով երկու նոր աշխատատեղ։ Մինչ այս նախաձեռնությունը Գրիգորյանը ստացել էր ևս երկու ԹԳՀԶԾ բիզնես վարկ՝ մեկը հանգստի գոտի բացելու, մյուսը՝ ձկնաբուծարան հիմնելու համար:

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեծ թվով տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս հանգամանքը զգալիորեն նվազեցրեց Արցախում հանրային հանգստի վայրերի քանակը՝ առաջացնելով նման հարմարությունների պահանջարկի զգալի աճ։ Ավելին, կարևոր դարձավ հանգստի տաղավարների ժամանակակից կահավորումը՝ հաճախորդների պահանջները բավարարելու համար: Այսպիսով, Գրիգորյանը որոշեց երրորդ անգամ դիմել ԹԳՀԶԾ-ին՝ ՝ բարելավելու իր հանգստի գոտու ենթակառուցվածքները և հիմնելու նոր «VIP տաղավար»՝ լողավազանով և ժամանակակից խոհանոցով։ Նոր տաղավարում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը՝  հանգստի գոտին դարձնելով ավելի մրցունակ և գրավիչ։

Գրիգորյանը բարձր է գնահատում ԹԳՀԶԾ-ից ստացած աջակցությունը. «Ես այնքան շնորհակալ եմ ԹԳՀԶԾ-ին: Ես չէի կարողանա իրականացնել իմ բիզնես գաղափարներն իմ հայրենի գյուղում առանց ծրագրի կայուն աջակցության: Կարևորում եմ նաև այն փաստը, որ ծրագրի օգնությամբ այսօր հնարավորություն ունեմ արժևորել իմ համայնքը՝ բնության այս գողտրիկ անկյունում ստեղծելով հանգստի բարենպաստ պայմաններ տեղի բնակիչների և հյուրերի համար։»։

Ավտոլվացման կետ Խնածախում

Հուլիսի 5-ին ԹԳՀԶԾ -ի Ստեփանակերտի գրասենյակը կազմակերպել էր Արսեն Պետրոսյանի նորաստեղծ բիզնեսի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա էին Խնածախի համայնքապետ Մհեր Նիկողոսյանը և այլ հյուրեր։ Իր խոսքում Նիկողոսյանը բարձր գնահատեց ԹԳՀԶԾ-ի ջանքերը՝ ընդգծելով պատերազմից հետո համայնքների զարգացման գործում նրա դերի և նպատակային աջակցության կարևորությունը, որը նպաստել է, որպեսզի տեղացիները մնան և աշխատեն Արցախում։ Համայնքապետն այնուհետև ընդգծեց, որ Արսեն Պետրոսյանի հաջող նախաձեռնությունը օրինակ կծառայի բազմաթիվ այլ գյուղացիների համար, որոնք պարբերաբար դիմում են նրան Թրփանճեան ծրագրի գործնեության հետ կապված տարատեսակ հարցերով։Պետրոսյանի ավտոլվացման կետը լավագույններից է Արցախում: Այն գտնվում է բանուկ երթևեկության գոտում և միակն է համայնքում։ Պետրոսյանը շենքը կանգնեցրել է զրոյից՝ հողակույտը վերածելով ավտոլվացման կետի, որը հագեցած է ենթակառուցվածքներով՝ներառյալ զարգացած ջրամատակարարման և կոյուղու համակարգերով:  Հաճախորդների կարծիքով նորաստեղծ բիզնեսը շատ շահավետ է համայնքի համար. այն մոտ է բնակելի հատվածին և օգնում է տեղական տնտեսությանը:

Պետրոսյանի ավտոլվացման կետը ստեղծվել է ԹԳՀԶԾ-ի օգնությամբ տրամադրված 3,000,000 ՀՀ դրամի վարկով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել շինարարական աշխատանքներն ու ավտոլվացման սարքավորումների ձեռքբերումը։ Այսօր բիզնեսը հաջողությամբ գործում է՝ աշխատանքով ապահովելով համայնքի երկու բնակչի։

Թռչնաֆաբրիկա Սոսում

Հուլիսի 7-ին ԹԳՀԶԾ-ի աջակցությամբ  Մարտունու շրջանի Սոս գյուղում բացվեց Լիրա Սարգսյանի բիզնեսը ։

Որոշելով իր հայրենի գյուղում փոքրիկ թռչնաֆաբրիկա հիմնել՝ Սարգսյանը դիմել էրԹԳՀԶԾ-ին՝ 2021 թվականին ընդգրկվելով ձեռներեցության  ծրագրում: Դասընթացն ավարտելուց հետո նա մշակել էր համապարփակ բիզնես ծրագիր, որը հաստատվել էր վարկավորման համար՝ վերջինիս հնարավորություն տալով կյանքի կոչել թռչնաֆաբրիկա հիմնելու իր գաղափարը :

ԹԳՀԶԾ-ի տրամադրած 600,000 ՀՀ դրամ վարկն օգտագործվել է շինարարական աշխատանքների և հետագայում հավի ձագերի և հավի կերի ձեռքբերման համար:

«Ծրագրի շնորհիվ հիմա ես եկամտի կայուն աղբյուր ունեմ»,- նշում է Սարգսյանը, ում նոր գործարկված բիզնեսը Մարտունու շրջանի այս սահմանամերձ գյուղում ստեղծել է երկու մշտական ​​աշխատատեղ։

ՀԱՀի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթությունֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում ՇիրակիՏավուշիՎայոց ձորիԳեղարքունիքիԼոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներումինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստանառկա և սկսնակ բիզնեսներին:

Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղԾրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։