Blog

, , ,

ԹԳՀԶԾ Վայոց ձորում հիմնել է նոր բիզնես

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան – Հայաստանի ամերիկյան համալսարանը ուրախ է հայտնել Վայոց ձորի Արենի համայնքում նոր ձեռնարկության հաջող մեկնարկի մասին։ Սուսաննա Գրիգորյանի այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման (ԹԳՀԶԾ) տեխնիկական և ֆինանսական աջակցության շնորհիվ։ Որպես ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի մաս՝ ԹԳՀԶԾ շարունակում է առանցքային դեր խաղալ ձեռներեցներին աջակցելու գործում՝ խթանելով մարզային համայքներում նոր ձեռնարկությունների և աշխատանքի հնարավորությունների ստեղծումը։ 

Գրիգորյանի գյուղատնտեսական ապրանքների և սարքավորումների խանութը Արենի համայնքում բացառիկ է: Բիզնեսը նպաստում է համայնքի զարգացմանը՝ շուկա ներմուծելով նոր ապրանքներ և ստեղծելով նոր աշխատատեղեր: Խանութն առաջարկում է ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ թունաքիմիկատներ, պարարտանյութեր, սերմեր և գյուղատնտեսական այլ պարագաներ, որոնք բոլորն էլ օգտակար են տեղական տնտեսություններին՝ անկախ դրանց չափերից:

Խանութի բացումը հանդիսավոր արարողություն էր, որին ներկա էին Գրիգորյանի ընտանիքը, ընկերները, համագյուղացիները և ԹԳՀԶԾ համայնքի ներկայացուցիչները։ Իր խոսքում Գրիգորյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀԱՀ ԹԳՀԶԾ-ին՝ իր ձեռնարկատիրական տեսլականը կյանքի կոչելու գործում ունեցած կարևոր դերի համար: Նա հատկապես կարևորեց այն հմտությունները, որոնք նա ձեռք է բերել բիզնեսի կառավարման ոլորտում ՀԱՀ ընդլայնված ձեռնարկատիրական հմտությունների վերապատրաստման դասընթացի միջոցով, ինչպես նաև ԹԳՀԶԾ-ի անձնակազմի կողմից տրամադրվող շարունակական մենթորության և աջակցության հետ միասին: Այս ուղեցույցը ոչ միայն օգնեց նրան մշակել բրենդինգի ուժեղ ռազմավարություն, այլև հնարավորություն տվեց նրան ստանալ բարձրորակ, մրցունակ ապրանքներ իր խանութի համար:

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։