
ԹԳՀԶԾ հզորացնում է Տավուշի սահմանամերձ համայնքները
ՏԱՎՈՒՇ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հպարտությամբ հայտարարում է Տավուշի մարզում երեք նոր բիզնեսր հիմնադրման մասին, ինչը նշանակալից ձեռքբերում է մարզի սահմանակից համայնքերի զարգացման գործում։ Հոկտեմբերի 16-ին և 17-ին Սևքար, Բերդ և Այգեպար համայնքներում այս բիզնեսների բացումը հնարավոր է դարձել ՀԱՀ Շարունակական կրթության Թրփանճեան գյուղղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) միջոցով։ Ծրագրի նպատակը մարզերում տնտեսական զարգացումն է՝ նոր աշխատատեղերի և բիզնես կապերի ստեղծման միջոցով։
Քրիստինե Սիմոնյանի նոր ձեռնարկությունը Սևքարում և կից համայնքներում լրացնում է կարևոր բաց։ Հուշաքարերի այս արտադրամասը միակն է համայնքում, իսկ ձեռնարկության գործարկումից ստեղծվել է երկու նոր աշխատատեղ։ Ավելին՝ բիզնես տարածքը նաև օրինակելի է համայնքի համար, քանի որ գործարկվել է արևային մարտկոցներով՝ համահունչ ԹԳՀԶԾ՝ վերականգնող էներգիային ամբողջությամբ անցնելու քաղաքականությանը։
Բերդ քաղաքում Արամ Թումանյանի ֆոտո-վիդեո ստուդիայի բացումը ոգևորող միջոցառում էր, որին այցելել էր նաև քաղաքապետ Աստղիկ Հակոբյանը։ Թումանյանը, ով ԹԳՀԶԾ-ի շահառու է դարձել արդեն երրորդ անգամ, ծրագրի միջոցնեով նորացրել է իր սարքավորումները, այդ թվում՝ գնել դրոն, ինչի շնորհիվ ընդլայնել է մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ընդգրկելով նաև օդային նկարահանումներ։ Ստուդիան տարածաշրջանում միակ նման ծառայություններ մատուցուղ հաստատությունն է, և լուսաբանում է համայնքի համար նշանակալի իրադարձությունները։
Նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ մեկ այլ՝ մակարոնի արտադրամասի բացումը։ Արմեն Պետրոսյանի «Հասկ» մակարոնեղենի արտադրամասը ԹԳՀԶԾ-ի կողմից ստացել է զգալի աջակցություն, ինչի միջոցով ձեռք է բերել ամենաժամանակակից փաթեթավորման սարք և մշակել մասնագիտացված դիզայն իր պրոդուկտների համար։ ԹԳՀԶԾ մենթորության ծրագրին մասնակցության շնորհիվ նաև բիզնես կապեր է ստեղծել մարզում գործող ԹԳՀԶԾ խանութների և սուպերմարկետների հետ՝ լայնացնելով արտադրանքի մատակարարման հնարավորությունները և շուկայում տեսանելիությունը։
Այս բիզնեսների հաջող մեկնարկը ցույց է տալիս ԹԳՀԶԾ-ի դրական ազդեցությունը ձեռներեցության խթանման, տեղական ծառայությունների բարելավման և Հայաստանի սահմանամերձ համայնքերը կայուն զարգացնելու գործում: Ծրագրի համապարփակ աջակցությունը՝ ֆինանսական օգնությունից մինչև տեխնիկական մենթորություն, շարունակում է կենսական ռեսուրս լինել փոքր բիզնեսի սեփականատերերի համար, ովքեր ձգտում են ամրապնդել Հայաստանի գյուղական համայնքների տնտեսությունը:
ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, լինելով ՀԱՀ Շարունակական կրթության ծրագիր, տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։












