Blog

, , ,

ԹԳՀԶԾ աջակցությամբ Արենիում բացվել է նոր հյուրատուն

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Արենիում Սիրանուշ Մանուկյանի «Սիրան» հյուրատան բացման մասին։ Այս նոր բիզնեսը ոչ միայն ստեղծումմ է նախադրյալ՝ համայնքի տնտեսության զարգացման, այլ նաև՝ մարզում հյուրընկալության ոլորտի ծառայությունների մատուցման չափանիշների բարձրացման համար։ Աջակցություն ստանալով ՀԱՀ Շարունակական կրթության Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրից՝ այս նոր ձեռնարկությունը ստեղծել է նոր աշխատատեղեր՝  միաժամանակ խթանելով բիզնեսների միջև կապերը համայնքում:

«Սիրան» հյուրատունը կարճ ժամանակահատվածում դարձել է այցելուների նախընտրած կանգառը Արենիում, շնորհիվ անձնակազմի բարեհամբյուր վերաբերմունքի և հյուրասիրության, համեղ տնային սնունդի և ջերմ մթնոլորտի: Հյուրանոցի բացման նախապատրաստման ընթացքում Մանուկյանը անցել է նաև մասնագիտական խոհարարական դասընթացներ՝ իր հմտությունները բարելավելու համար: Նա նախատեսում է նաև մատուցել իր սեփական գինին, առաջարկելով հյուրերին վայելել մարզի գինեգործության հարուստ ժառանգությունը:

Բացման արարողությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, իսկական տոնակատարություն էր, որին միացել էին Մանուկյանի ընտանիքը, ընկերները, տեղի բնակիչները, ԹԳՀԶԾ ներկայացուցիչները։ Միջոցառման ժամանակ Մանուկյանը խորին երախտագիտություն հայտնեց ԹԳՀԶԾ-ին՝ ընդգծելով այն ահռելի աջակցությունը, որը ստացել է իր բիզնես տեսլականը կյանքի կոչելու բոլոր փուլերում։ 

Սիրանուշ Մանուկյանի բիզնեսի փիլիսոփայության հիմքում ընկած է նաև համայնքին աջակցելու գաղափարը։ Բացի ստեղծելուց երեք աշխատատեղ, Մանուկյանը մթերքներ է գնում միայն տեղի արտադրողներից՝ նպաստելով տեղի տնտեսության զարգացմանը։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, լինելով ՀԱՀ Շարունակական կրթության ծրագիր,  տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։