Blog

11-րդ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում

Հուլիս 23, 2012

2012թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի թիմը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում իրականացրեց իր թվով 11-րդ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 հյուրեր, այդ թվում մարզի տարածքային կառավարման բաժնի ղեկավարը, հայտնի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, Թրփանճեան ծրագրի շահառուներ, ինչպես նաև տեղի բնակչությունը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում վերանորոգվեց և կահավորվեց համայնքի մանկապարտեզի սենյակներից մեկը, ինչպես նաև խոհանոցը: Խոհանոցի կահույքը տրամադրել էր Թրփանճեան ծրագրի շահառուներից Հենրիկ Բադալյանը, իսկ մանկապարտեզի աշխատողների համազգեստները և հատուկ ծրագրի համար կարված շապիկները՝ Անուշ Ծատուրյանը: Վերջինս նաև հատուկ նվերներ էր պատրաստել համայնքի հղի կանանց համար:

Տեսանյութին ծանոթանալու համար հետևեք հղմանը:

https://www.youtube.com/watch?v=CGsQrGwPzeA