Blog

, , ,

ՀԱՀ ԹԳՀԶԾ աջակցությամբ Վայոց ձորի Արենի համայնքում բացվել է նոր բիզնես

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Արենի համայնքում հայկական ազգային խոհանոց-սրահի բացման մասին։ Վայոց ձորի գեղատեսիլ գյուղում այս նախագծի իրագործումը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրի (ԹԳՀԶԾ) կայուն ​​աջակցության շնորհիվ։

Աննա Ղազարյանի ազգային խոհանոց-սրահի բացման արարողությունը միավորել էր Արենիի բնակիչների, ինչպես նաև ԹԳՀԶԾ համայնքի ներկայացուցիչների։ Սրահը զարդարող խնամքով ընտրված հայակական զարդանախշերը և դետալները, ինչպես նաև դեպի Արենիի չքնաղ բնապատկեր բացվող պանորամային պատուհանները նոր լուծումներ են համայնքում հայկական խոհանոցի և մշակութային ժառանգության ներկայացման ոլորտում։ Այս հյուրընկալ մթնոլորտն ու համեղ խոհանոցի յուրահատուկ մատուցումը արդեն իսկ գրավել են առաջին հաճախորդներին։

Բացման իր խոսքում Աննա Ղազարյանը խորին երախտագիտություն հայտնեց ԹԳՀԶԾ-ին` իր ընտանիքի բիզնես նախաձեռնություններին ցուցաբերած անսասան աջակցության համար։ Հատկանշական է, որ սա Ղազարյանների երրորդ ընտանեկան բիզնես նախաձեռնությունն է, որն իրականացվել է ծրագրի հետ համատեղ, ուստի շահառուն ներկաներին նույնպես խրախուսեց ԹԳՀԶԾ-ը դիտարկել որպես արժեքավոր ռեսուրս իրենց բիզնես գաղափարների առաջխաղացման համար։

Բացման արարողության ժամանակ ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Վայոց ձորի ծրագրի ղեկավար Նարինե Բաբայանը ընդգծեցին այս բիզնես նախաձեռնության կարևորությունը համայնքի տնտեսական կյանքում։ Այսպիսի ձեռնարկատերերին աջակցելով՝ ԹԳՀԶԾ-ն նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղի փոքր տնտեսությունների համար, որոնց առջև բացվում են համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ, ստեղծվում են նոր աշխատատեղեր։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։