Blog

,

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ դոկտոր Հարություն Արմենյանը ներկայացրել է ծրագիրը Կալիֆորնիա նահանգի Քրեսենտա հովտի հայոց եկեղեցում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ դոկտոր Հարություն Արմենյանը դասախոսություն է կարդացել Կալիֆորնիա նահանգի Քրեսենտա հովտի հայոց եկեղեցում «ՀԱՀ-ի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը Հայաստանում. Եզրահանգումներ» թեմայով: Դոկտոր Արմենյանը ներկայացրել է ծրագրի նպատակները և ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի հաջող իրագործման առանցքային հարցերը: