Blog

,

ՀԱՀ Թրփանճեան ծրագիրը շարունակում է աջակցել գյուղական բիզնեսին համաճարակի ժամանակաշրջանում

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը շարունակում է աջակցել գյուղական բիզնեսին՝ օգնելով ձեռնարկատերերին իրականություն դարձնել իրենց տարաբնույթ բիզնես գաղափարները, նույնիսկ պանդեմիայի այս բարդ ժամանակաշրջանում։

Հուլիսի 14-ին Արցախի Մարտակերտ շրջանի Հաթերք գյուղում տեղի ունեցավ Թրփանճեան ծրագրի շահառու Դանիել Մակյանի բիզնեսի՝ ավտոսպասարկման կետի, պաշտոնական բացման արարողությունը:

Դանիել Մակյանը իր բիզնեսը իր հայրենի գյուղում հիմնել էր դեռ 2010թ․-ին, սակայն բիզնեսը բարելավման կարիք ուներ՝ ծառայությունները ընդայնելու և վերջիններիս որակը բարելավելու համար։

2019թ․-ին Դանիելը, լսելով ծրագրի կողմից տրամադրվող կրթական և ֆինանսական աջակցության մասին, որոշեց դիմել ծրագրին։ Ծրագիրը հաջողությամբ ավատելուց հետո, արդեն իսկ զինված անհրաժեշտ հմտություններով և ռեսուրսներով, Դանիելը բարելավեց իր ավտոսպասարկման կետի գործունեությունը։

Բիզնեսը երկու նոր աշխատատեղ է ստեղծել համայնքում։

Միևնույն ժամանակ, Արցախում՝Թրփաճեան ծրագրի Ստեփանակերտի գրասենյակում, ծրագրի շահառուների հաջորդ խումբը ներկայացնում էին իրենց բիզնես ծրագրերը՝ ֆինանսական աջակցության ակնկալիքով։ Անվտանգության բոլոր կանոնները խստորեն պահպանվում էին միջոցառման ժամանակ։

Միջոցառումը լուսաբանվել է նաև Արցախի պետական լրատվամիջոց՝ Արցախ հեռուստաընկերության կողմից։ Այցելե՛ք հղմամբ՝ ավելին իմանալու համար։ 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի (համայնքների ցանկ), Լոռվա (համայնքների ցանկ),Արարատի (համայնքների ցանկ) Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: