Blog

, ,

ՀԱՀ ԹԳՀԶԾ-ն աջակցում է նոր բիզնեսների հիմնմանը

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել Շիրակի և Տավուշի մարզերում երկու նոր բիզնեսի հաջող մեկնարկի մասին՝ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) մշտական աջակցությամբ:

Կարի արտադրամաս Հաղարծինում

ԹԳՀԶԾ Տավուշի թիմը՝ դոկտոր Հարություն Արմենյանի և Զորայր Կիրակոսյանի գլխավորությամբ, ներկա է գտնվել Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ԹԳՀԶԾ-ի շահառու Գայանե Թամամյանի կարի արհեստանոցի հանդիսավոր բացմանը։ Միջոցառմանը ներկա էին տեղի համայքների բազմաթիվ ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով հավաքված բազմության առջև՝ դոկտոր Արմենյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, նոր մարտահրավերներն ու ապագա ծրագրերը, գյուղական համայնքների զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման նշանակությունը։

Թամամյանը մասնագիտությամբ լրագրող է, աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես թղթակից։ Նա նշեց, որ ԹԳՀԶԾ-ն իրեն հնարավորություն է տվել փորձել իր ուժերն այլ ոլորտում և հիմնել իր սեփական բիզնեսը հայրենի գյուղում: Թամամյանըշնորհակալություն հայտնեց ԹԳՀԶԾ-ին՝ դասընթացների, շարունակական աջակցության և համագործակցության հնարավորության  համար:

Թամամյանի կարի արտադրամասը կոչվում է «Ռետրո արտել» ։ Այն ռետրո ոճի արտադրամաս է, որը արտադրելու է երկու տեսակի անկողնային սպիտակեղեն։ «Ռետրո արտելը» գտնվում է Թամամյանի տան առաջին հարկում։ Ներկայումս արտադրամասն ունի երկու աշխատակից, սակայն բիզնեսը աճի մեծ ներուժ ունի։

Գեղեցկության սրահ Ամասիայում

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԹԳՀԶԾ-ի շահառու Արմենուհի Մկրտչյանի գեղեցկության սրահի բացումը, որը միակն է Շիրակի Ամասիա համայնքում։ Սրահը կահավորված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, մազերի, եղունգների և մաշկի խնամքի համար անհրաժեշտ գործիքներով: Նորաբաց «Ալկա» գեղեցկության սրահը նաև հագեցած է բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններով՝ բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար։

Մկրտչյանը մասնակցել է ԹԳՀԶԾ բիզնես դասընթացին, ձեռք բերել ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, որոնք նրան հնարավորություն են տվել մշակել իր բիզնես ծրագիրը և բիզնես վարկ ստանալ իր բիզնեսը հիմնելու համար՝ համայնքում երեք նոր աշխատատեղ ստեղծելով:

Բացման օրը Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց ծրագրի անձնակազմին՝ ստացած գիտելիքների, ինչպես նաև դրական վերաբերմունքի ​​և ուշադրության համար։ Նա հույս հայտնեց, որ իր համագործակցությունը ծրագրի հետ շարունակական կլինի։ Մկրտչյանը վստահ է, ԹԳՀԶԾ-ն ապագայում ևս կաջակցի իրեն՝ իրականացնելու իր նոր բիզնես գաղափարները։

ՀԱՀի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթությունֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում ՇիրակիՏավուշիՎայոց ձորիԳեղարքունիքիԼոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներումինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստանառկա և սկսնակ բիզնեսներին:

Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղԾրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։