Blog

, ,

ՀԱՀ Թրփանճյան ծրագրի աջակցությամբ Արցախում բացվել է նոր ռեստորան

ԱՐՑԱԽ, Հայաստան։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել, որ Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ Արցախում հիմնվել է նոր բիզնես:

Հոկտեմբերի 19-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ԹԳՀԶԾ-ի շահառու Գոռ Հայրապետյանի նոր ռեստորանի պաշտոնական բացումը։ «Ազատ Արցախ» լրատվական գործակալությունն ամբողջությամբ լուսաբանել է իրադարձությունը հայերեն և ռուսերեն տպագրված հոդվածում՝ հրավիրելով հանրության ուշադրությունը ծրագրի հիմնարար նպատակներին։

Հայրապետյանը դիմել էր Ստեփանակերտի ԹԳՀԶԾ-ին՝ նպատակ ունենալով վերակառուցել իրեն պատկանող ենթակառուցվածքը՝, նոր տաղավարներով և ժամանակակից հարմարություններով։ ԹԳՀԶԾ-ի աջակցությամբ տրամադրված վարկի շնորհիվ նա կարողացել է ընդլայնել իր բիզնեսը՝ արդյունքում ստեղծելով հինգ նոր աշխատատեղ։

«Շնորհակալ եմ ծրագրին, որն ինձ զինեց անհրաժեշտ գիտելիքներով և սատարեց իմ ձգտմանը՝ մնալ և աշխատել Արցախում՝ չնայած տիրող անորոշությանը», — իր խոսքում նշեցՀայրապետյանը՝ ավելացնելով․ «Համայնքում ստեղծելով աշխատատեղեր՝ ԹԳՀԶԾ-ն հնարավորություն ընձեռեց ևս հինգ ընտանիքի մնալ և վաստակել իրենց ապրուստը մեր հայրենիքում: Մտադիր եմ ապագայում նորից դիմել ծրագրին՝ իմ ռեստորանի կողքին հանգստի գոտի հիմնելու առաջարկով»։

Հայրապետյանի՝ «Պանդոկ» անունը կրող ռեստորանային բիզնեսը համարվում է լավագույններից մեկը Մարտունու տարածաշրջանում։ Այն գտնվում է աշխույժ երթևեկության գոտում և օժտված է բարձր ֆունկցիոնալությամբ։ Այստեղ խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ պահանջները՝ ռեստորանը դարձնելով ավելի մրցունակ և գրավիչ։

ԹԳՀԶԾ-ի աջակցությամբ ձեռք բերված 3,000,000 ՀՀ դրամ վարկն օգտագործվել է շինարարական աշխատանքների կատարման, ինչպես նաև կահույքի և տեխնիկայի ձեռքբերման համար։ Լինելով պատասխանատու ձեռներեց՝ Հայրապետյանը խստորեն հետևում է ծրագրի պահանջներին և ուղեցույցներին։

ՀԱՀ-ի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի գյուղական  ամայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։