Blog

,

Բիզնես, աշխատատեղ սահմանամերձ համայնք Բերդաշենում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ պանրի արտադրության բիզնես է IMG_4976հիմնվել Շիրակի մարզի սահմանամերձ հեռավոր Բերդաշեն գյուղում. բիզնեսը 5 աշխատատեղ է ստեղծել համայնքում:

Նոյեմբերի 2-ին ՀԱՀ Թրփանճեան ծրագրի ևս մեկ շահառու, պրն. Սլավիկ Չապանյանը ծրագրի թիմի հետ համատեղ իրականացրեց իր բիզնեսի՝ «Արևաշող» կոչվող պանրի արտադրամասի բացումը Բերդաշենում ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությամբ: Բերդաշենը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքրիկ գյուղ է, որը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Բերդաշենում ապրում է ընդամենը 62 ընտանիք:

Բացման արարողությանը մասնկացում էին շատ հյուրեր, այդ թվում Թրփանճեան ծրագրի ղեկավար դոկտոր Հարություն Արմենյանը, ծրագրի թիմը, ինչպես նաև համայնքի այլ բնակիչներ:IMG_4969 Պրն. Չապանյանի բիզնեսի օժանդակությունը իր համայնքին զգալի է: «Արևաշող»-ը ռազմավարական նշանակություն ունի Բերդաշեն համայնքի համար: Բացի այն, որ բիզնեսը 5 աշխատատեղ է ստեղծել համայնքում, արտադրամասը կաթը գնելու է բացառապես տեղի բնակիչներից՝ մեծապես լուծելով կաթի իրացման խնդիրը համագյուղացիների համար: Պրն. Չապանյանի արտադրամասը նոր շունչ է տվել Բերդաշենին՝ ոգևորելով գյուղի մյուս բնակիչներին:

Երբ պրն. Սլավիկ Չապանյանը, նորարարկան մտածողությամբ և նպատակասլաց բնավորությամբ, ձեռնարկատիրական ձիրքով օժտված մի մարդ իմացավ Թրփանճեան ծրագրի մասին, նա որոշեց անպայման դիմել և իր բիզնեսը հիմնել իր հարազատ համայնքում: Հաջողությամբ ավարտելով ծրագրի կողմից առաջարկվող դասընթացները՝ ստացավ ֆինանսական աջակցություն և հիմնեց իր արտադրամասը: Բիզնեսը ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները և պայմանները տարատեսակ պանրի արտադրության համար, այդ թվում Ռոկֆոր տեսակի պանիր: Պրն. Չապանյանը նաև նպատակ ունի արտահանել իր արտադրանքը:

Իր ելույթում պրն. Չապանյանը իր երախտագիտությունը հայտնեց ՀԱՀ Թրփանճեան ծրագրին այդչափ աջակցելու համար՝ նշելով, որ առանց ծրագրի օգնության նա չէր կարող հիմնել իր արտադրամասը:

IMG_4972 IMG_4974 IMG_4992